«Կարճ կապի». Գարիկ Սարգսյանն արգելրի մասիեց, որ գյուղապետը բարձրաձայնի համայնքի խնդիրնեն.aysor.am.

«Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին այսօր թույլ չտրվեց, որ Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը մոտենա ամբիոնին ու բարձրաձայնի գյուղում առկա խնդիրները։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը գյուղապետին հորդորեց «կարճ կապել»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լրագրողների հետ զրույցում Գարիկ Սարգսյանն ասաց, որ այսօրվա համաժողովին նախատեսված չէր հարցուպատասխան նախարարի ու համայնքապետերի միջև, այդ պատճառով էլ թույլ չի տվել գյուղապետին խոսել։

«Իր բնավորությունն իմանալով՝ ինքը միշտ հարցեր է բարձրացնում, երկարացնում է, այստեղ հարցուպատասխան չէր կարող լինել հայմանքի ղեկավարների ու նախարարի միջև, քանի որ նախատեսված չէր։ Ոչ ոք նրան թույլ չէր տվել ելույթ ունենալ, ես էլ՝ որպես  մարզպետ, իմ համայնքի ղեկավարին հորդորեցի ելույթ չունենա, եթե ունենալու է, գոնե՝ կարճ», – ասաց Գարիկ Սարգսյանը։

Մարզպետն ասաց, թե շատ լավ գիտի Այգեստանի համայնքապետին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինքը միշտ մարզխորհրդի նիստերին էլ կամ քնած է, կամ… չգիտեմ», – ասաց Գարիկ Սարգսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով