Կարեն Ղազարյանին 20 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտեցին Գյանջայի գաղութում

Загрузка...

.Քիչ առաջ Գյանջայի դատարանը մեր հայրենակից Կարեն Ղազարյանին 20 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել, որը նա պետք է կրի խիստ ռեժիմի գաղութում…

Փետրվարի 27–ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար», հայտնում է RazmInfo-ն:

Այս մասին գրում է ադրբեջանական «Ռիփորթ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։

Կարեն Ղազարյանի նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքները հետևյալն են.

  • «Կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործություններ»;
  • «Հանցագործություն տնտեսական գործունեության ոլորտում»;
  • «Հանցագործություն ուղղված հանրային անվտանգության դեմ»;
  • «Հանցագործություն ուղղված սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ»;
  • «Հանցագործություն ուղղված կառավարման կարգի դեմ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում սկսել են անհայտ պայմաններում այնտեղ հայտնված Կարեն Ղազարյանի դատավարությունը:

Ղազարյանն անհայտ պայմաններում 2018թ. հուլիսին հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Նրան այնտեղ ներկայացնում են որպես ՀՀ ԶՈւ դիվերսանտ, թեև Ղազարյանը ԶՈւ զինծառայող չէ։

.iravunk.com

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...