Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում. գումարների աճի գերակշիռ մասն ուղղվելու է բուժանձնակազմի վարձատրությանը. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

«Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում՝ 107 հազարից 140 հազար դրամ, ինչպես նաեւ կեսարյան հատման գնի բարձրացում՝ 198 հազար դրամից 220 հազար դրամ: Բարդացած ծննդաբերությունների համար սահմանվել է նորից բարձր՝ 165 հազար դրամ գին: Եվ գումարների աճի գերակշիռ մասն ուղղվելու է բուժանձնակազմի աշխատանքի վարձատրությանը: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետեւ մենք շատ հաճախ ստանում ենք ահազանգեր, թե ծննդօգնության ոլորտում կա գումարների ստվերային շրջանառություն»,- արձանագրեց առողջապահության նախարարը: Հավաստիացրեց, որ ծննդատների բուժաշխատողներն այս փոփոխությունների արդյունքում ստանալու են ադեկվատ վարձատրություն. «Հաշվարկները ցույց են տալիս, որ նրանց ստացած աշխատավարձը լինելու է ավելի քան բավարար՝ իրենց կենսագործունեությունը ապահովելու համար, եւ նրանք որեւէ հավելյալ եկամուտ չպետք է ակնկալեն ծննդկանից եւ նրա հարազատներից»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով