Լևոն Տեր-Պետրոսյան թիմակցի աղջիկը կարող է նշանակվել պրոռեկտոր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կադրային հարցերում իշխանության մոտեցումները մեկը մյուսից կրեատիվ են: Կրթության նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը ԿԸՀ-ում ՀԱԿ երբեմնի ներկայացուցիչ, Պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Զոյա Թադեւոսյանի փեսան է: «Իմ քայլի» մեր աղբյուրը նշեց, որ Զոյա Թադեւոսյանի դուստրը` Տնտեսագիտական համալսարանի դասախոս Դիանա Գրիգորյանն էլ շուտով հնարավոր է նշանակվի պրոռեկտոր։

Հիշեցնենք, որ Զ․ Թադեւոսյանն ամռանը հայտնվել էր հանրային աղմուկի կիզակետում՝ իր մի հայտարարության պատճառով, երբ ասել էր, որ Արցախի ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են, Արցախի հողերը չեն եւ ենթակա են վերադարձման։ Իսկ աղմուկից հետո ստիպված էր ներողություն խնդրել եւ ասել, որ ինքն ուսումնասիրել է պատմական փաստերը եւ հասկացել, որ դրանք մեր պատմական հողերն են»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

31.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով