«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հերքում և դատապարտում է.Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հերքում և դատապարտում է !!!

Վերջին օրերին իշխանության հետ ուղղակի և անուղղակի կապ ունեցող մամուլի միջոցներն իսկական արշավ են սկսել «Լուսավոր Հայաստանի» դեմ՝ չխորշելով այդ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու արատավոր գործելակերպից։ Ի թիվս այլ զրպարտությունների, մամուլի այդ միջոցները տեղեկություններ են հրապարակում այն մասին, թե իբր «Լուսավոր Հայաստանը» հովանավորվում է հանրապետության նախագահ Արմեն Սարսգանի կողմից։

Այդպսիով, փորձ է արվում մի կողմից արատավորել իր ինքնուրույնությամբ ու ինքաբավությամբ իշխանությանը հանգիստ չտվող «Լուսավոր Հայաստանին», մյուս կողմից՝ թիրախավորել նախագահ Արմեն Սարգսյանին։

Բոլոր անհանգիստներին կոչ ենք անում «Լուսավոր Հայաստանի» հովանավոր/ներ փնտրելու փոխարեն զբաղվել երկրում օրըստօրե կուտակվող խնդիրներով, որոնց լուծումը իշխանության ուղիղ պարտականությունն է։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում են ընդդիմադիր ուժի նկատմամբ իշխանության կողմից վերահսկվող մամուլի միջոցների այս գործելաոճը։ Սա ազնիվ խաղ չէ, ընդդիմախոսությանը լուտանքով պատասխանելը ժողովրդավարական Հայաստանին հարիր չէ։

Սա հարիր չէ նաև այն արժեքներին, որոք որպես ուղենիշ հռչակում էր Նիկոլ Փաշինյանը՝ թավշյա հեղափոխություն իրականացնելիս։ Տարակուսելի և դատապարտելի է սիրո և հանդուրժողականության կարգախոսներով իշխանության եկած ուժի կողմից ընդդիմախոսների նկատմամբ ցուցաբերվող ատելության և անհանդուրժողականության գործելակերպը։

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից.Նարեկ Մալյան

08.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով