Ինչու՞ Սորոսն անձամբ խառնվեց խաղի մեջ. Ի՞նչ են ուզում գլոբալ իսրայելական ուժերը Հայաստանից

Загрузка...

 

Ինչու՞ Սորոսն անձամբ խառնվեց խաղի մեջ. Ի՞նչ են ուզում գլոբալ իսրայելական ուժերը Հայաստանից

Վերջին շրջանում իրար զուգահեռ երկու իրադարձություններ են զարգանում՝ մի կողմից կառավարության բարձր պաշտոններում են հայտտնվում Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերը, Արցախի հարցով շրջանառության մեջ են դրվում ԼՏՊ-ի զիջողական թեզերը, մյուս կողմից ամբողջ իշխանական համակարգում լցվել են տարիներ շարունակ Սորոսի հիմնադրամից գրանտներ շահած մարդիկ:

Վերջիններս կատաղի պայքար են մղում Հայ Առաքելական եկեղեցու, հայկական արժեհամակարգի ու ազգային ավանդույթների դեմ: Տարիներ շարունակ Սորոսի լափամանից օգտվածները հեգնում էին, թե անձամբ Ջորջ Սորոսը չի խառնվում ՀՀ ներքին կյանքին և իրականացնում է սոցիալական, բարի ծրագրեր:

Իհարկե, վերջերս այս թեզն ամբողջությամբ ջրվեց, երբ Սորոսն իր թվիթերյան էջում նոտա տվեց, թե ՀՀ-ի ներկայի ու ապագայի համար կարևոր է էլ ավելի զարգացնել ժողովրդական մեխանիզմներն ու քաղաքացիական հասարկության ներուժը:

Թե ինչ է լինում այն երկրների հետ, որտեղ Սորոսը հետաքրքրված է «ժողովրդավարության» զարգացմամբ, հայտնի է բոլորին՝ Սիրիա, Լիբիա, Ուկրաինա և այլն…

Գլոբալ իսրայելական ազդեցության գոտնիների հետ սերտ կապերի մեջ շարունակ կասկածվող ԼՏՊ-ն ինչու՞ է ակտիվացել այս ամենի ֆոնին, ի՞նչ արհավիրք է սպասվում Արցախին ու ՀՀ-ին, դժվար է կանխատեսել:
Այս նույն շղթայի մասնիկ է արդեն չարչրված ու ծիծաղելի մակարդակի փաստարկներով շարունակ հետաձգվող Ռոբերտ Քոչարյանի դատը: Նախ անհասկանալի է, թե այդ ինչ սկզբունքով սահմանադրական կարգ տապալելու համար Քոչարյանին կարելի է մեղադրանք առաջադրել, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին ընդհանրապես չկանչել հարցաքննության:

Եթե գաղտնասլումներից ակնհայտ երևում է, որ Փաշինյանն անձամբ է ղեկավարում գործընթացը ու դրան զուգահեռ իր քաղաքական հայրն անձեռնամխելի է մնում գործընթացինց, կարելի՞ է մի պարզ, տրամաբանական հարց տալ. «Լավ, Քոչարյանին, ասենք մեղադրանք եք առաջադրել, եկել է, մասնակցում է դատական գործընթացների, բա Լևոնը, էն ամեն բանի հրահրողն ու գլխավոր ռեժիսյորը ընդհանրապես կապ չունի՞, կարող է վերջում պարզվի թէ սու՞րբ է, տեղյակ չէինք»:

Լևոնի մասով շատ չֆիքսվենք, հասկանալի է, որ իր քաղաքական քավորին Փաշինյանը չէր թողնելու արդարադատության ենթարկեին, բայց դե մի ուրիշ տանջող հարցել է մնում. «Որ ամառը վստահ հայտարարում էին, թե մարտի 1-ի գործը բացահայտված է, ամեն ինչ շուտով հրապարակվելու է ու Քոչարյանին դատից առաջ մեղավոր էին նշանակում, բա ինչու՞ է հիմա այսքան ամեն ինչ ձգձվում, օրը մեջ հետաձգումներ են լինում, բռնում են բաց են թողնում, կարո՞ղ է պարզվի բավարար փաստեր չունեն ու իրենք իրենց եփած շիլայի միջից չեն կարողանում դուրս գալ»:

Էս երկրում մի մարդ կա՞, ով կկասկածի, որ բավարար փաստեր լինելու դեպքում Փաշինյանն օր առաջ կդատեր Քոչարյանին:

Ավաղ, մեր ազգը դանդաղ է զարթնում այս զարհուրելի նիրհի միջից, քչերն են նկատում, որ Արցախի հարցում պրինցիպյալ դիրքորոշում ունեցող ու ազդեցիկ մարդիկ մեկուսացված են, իսկ Լևոնի պարտվողական թեզերի ամենաուժեղ հակառակորդ Քոչարյանը կալանավորված է:

Պատմությունը կարծես կրկնվում է, էլի գառան դիմակ հագած գայլերը ներսից են հոշոտում ժողովրդին, իսկ եկեղեցու խորանը քանդում են օտարները…

Ֆեյսբուք՝  New way

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...