«Իմ ունեցած ինֆորմացիայով՝ Մարտի 1-ին զոհվածների հարազատների մեծամասնությունը երթին չի մասնակցում և իրենց վրդովմունքն են հայտնել՝ իրենց անունից հայտարարություն տարածելու համար»

Загрузка...
Աղվան Պողոսյանը ֆեյսբուքում գրել է.

«Հիմա Մարտի 1-ի քայլարշավին ովքե՞ր են մասնակցում, բացի լևոնականերից ու քայլիստներից:
Դեռևս ոչ մի քաղաքական ուժ իր աջակցությունը չի հայտնել Լևոն-Նիկոլ քայլարշավին, ընդհակառակը՝ 2008թ.-ի հրապարակում կանգնած գործիչները այսօր Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում են Մարտի 1 -ի ջարդը կազմակերպելու համար:

Այդտեղ մնում է Ալիկ Արզումանյանը, ով 2008թ.-ին իր թիմակիցներին անվանում էր դալբայոբներ, Շողերի ամուսինը՝ Լյովիկը Զուրաբյան, դե, հա, մեկ էլ օդում կախված լուրերի նախկին օլիգարխը, որը տրանսֆորմացիայի արդյունքում վերածվեց սեփականատիրոջ:

Շատ լավ ընդունենք ի գիտություն: Մեկ էլ իմ ունեցած ինֆորմացիայով՝ Մարտի 1-ին զոհվածների հարազատների մեծամասնությունը երթին չի մասնակցում և իրենց վրդովմունքն է հայտնել՝ իրենց անունից հայտարարություն տարածելու համար:

Հ.Գ. Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը գիշերները հանգիստ քնո՞ւմ է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...