Ի՞նչ ունեցվածք ունի վարչապետի եղբորորդի Սիփան Փաշինյանը.Տեսանյութ

Загрузка...

Zham.am-ը  ներկայացնում է Ազգային Ժողովի պատգամավոր, վարչապետ  Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի ունեցվածքի հայտարարագիրը:

Փետրվարի 11-ին ներկայացված հայտարարագրում Սիփան Փաշինյանը գրանցել է երկու ավտոմեքենա՝

LEXUS RX 350, 

VOLKSWAGEN GOLF:

28-ամյա Սիփան Փաշինյանը գրանցել է  հետևյալ  դրամական միջոցները՝

1 մլն 484 հազար 742 դրամ, 
 
400 դոլար, 

4 եվրո: 

Փաշինյանը եկամտային տվյալներ չի գրանցել, անգամ աշխատանքի վարձատրություն, չնայած որ, 2018թ-ի հունիսի 11-ից մինչև  2019 թ-ի հունվարի 10-ը զբաղեցրել է   ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետ կապված Սիփան Փաշինյանը ԿԸՀ էր ներկայացրել վերջին մեկ տարվա գույքի և դրամական միջոցների  հայտարարագիրը:

Այս հայտարարագրում Փաշինյանը գրանցել էր հետևյալ եկամուտները՝

707 հազար  189 դրամ՝ աշխատավարձ՝  Մեր տպարան ՍՊԸ-ից, 

289 հազար  800 դրամ՝ աշխատավարձ՝ Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ից,

972 հազար 661 դրամ՝ աշխատավարձ՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Փաշինյանը 50 տոկոս բաժնեմաս  հայտարարագրել Էքսիփեդ ՍՊԸ-ում:

Որպես շարժական գույք՝  գրանցել է 2006 թվականի LEXUS RX և 1999 թվականի  VOLKSWAGEN GOLF մոդելի ավտոմեքենաներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...