«Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել միջազգային հետախուզվող․ նա թուրքական «Ռոյալ» հեռուստաընկերության տնօրենն է

Երեկ՝ փետրվարի 23-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Զվարթնոցի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, Ստամբուլ-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Զվարթնոցի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու․ հայտնում է Shamshyan.com-ը։

Բերման ենթարկվածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 33-ամյա Ռամին Վալադանն է: 2018 թ.-ի նոյեմբերից նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում Իրանի քրեական օրենսգրքի խարդախության հոդվածով:

Ռ. Վալադանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ նրա հայտնաբերման մասին արդեն տեղակացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո:

Ըստ աղբյուրի՝ նա Թուրքիայի Անթալիա քաղաքում գործող «Ռոյալ» հեռուստաընկերության տնօրենն է:

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով