«Երջանկության դեկլարացիան» հաստատվեց 2018 -ին և այդ ժամանակվա էյֆորիան թույլ չէր տալիս մարդկանց ադեկվատ գնահատել այդ կարևորագույն փաստաթուղթը

Սկսենք հիշել կառավարության 2018 թ ծրագրի դրույթները և հասկանանք ինչ՞է արվել և ինչը՞չի արվել,քանի որ Աժ կբերվի շուտով արդեն նոր ծրագիր: «Երջանկության դեկլարացիան» հաստատվեց 2018 -ին և այդ ժամանակվա էյֆորիան թույլ չէր տալիս մարդկանց ադեկվատ գնահատել այդ կարևորագույն փաստաթուղթը: Սկսենք զբոսաշրջությունից:

Առաջնահերթություն N 3.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զբոսաշրջություն

Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար ահռելի հեռանկարներ են բացվել։ Վերջին մեկուկես ամսվա ընթացքում մեր երկիրը համաշխարհային մամուլի համակ ուշադրության կենտրոնում է, Հայաստան անունը գրեթե մշտապես
ներկա է համաշխարհային լրատվամիջոցների գլխագրերում։ Մեր երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը լուսաբանվել է հիմնականում դրական լույսի ներքո՝ աննախադեպ բարձր մակարդակի հասցնելով մեր երկրի եւ ժողովրդի վարկանիշը։ Սա ստեղծում է բոլոր նախադրյալները, որ տարվա երկրորդ կեսին մենք զբոսաշրջության աննախադեպ աճ ունենանք, որովհետեւ կանխատեսելիորեն մարդիկ պիտի ցանկանան գալ տեսնելու, թե այս ի՞նչ երկրիր է, որ կարողացել է սիրո եւ համերաշխության այնպիսի հեղափոխություն անել, որ հուզել եւ գրավել է համաշխարհային հանրությանը։

Զբոսաշրջիկների թվի այս սպասվող աճը բացառիկ հնարավորություն է ստեղծում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար։ Այս առումով մեր անելիքը շատ հստակ է. զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ ենթա- կառուցվածքներ, սպասարկման անհրաժեշտ մակարդակ, որը հարիր կլինի Հայաստանի այն իմիջին, որը վերջին մեկուկես ամսվա ընթացքում ձեւավորվել է միջազգային հանրության մոտ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարեւոր է զբոսաշրջիկների համար տեղանքների եւ տրասպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով առավել տարածված օտար լեզուներով հանրային տրանսպորտի ուղեցույցներով, համապատասխան փողոցային եւ զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։

Զուգահեռաբար նախատեսվում է առանձնացնել զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու եւ համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։
Կառավարությունն զբոսաշրջության զարգացման տեսակետից չափազանց կարեւոր է համարում նաեւ  օդային տրանսպորտի գների անկմանն ուղղված ջանքերի գործադրումը։ Այս առումով կկարեւորվեն ավիավառելիքի շուկայի ազատականաց- մանն ուղղված հակամենաշնորհային միջոցառումները։
Նաեւ առանձնահատուկ կարեւորվում է ոստիկանության եւ մյուս իրավապահ մարմինների աշխատանքը այս մարմինները հանրության հետ համագործակցված
պետք է ապահովեն, որպեսզի  քրեածին ակտիվությունը Հայաստանի Հանրապետությունում շատ արագ հասնի աննախադեպ ցածր մակարդակի։Հանրապետու
թյունում այսօր հաստատված մթնոլորտը նման արդյունքի հասնելու բացառիկ հնարավորություն է տալիս։

Շարունակելի

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով