«Երբ կեսգիշերին կամ ուրիշ առիթներով լսում եմ մեր օրհներգը, ոտքի չեմ կանգնում». Նարինե Թուխիկյան

parliamentmonitoring.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանի հետ

 

-Տիկին Թուխիկյան, հանրային դեմքերը, սոցցանցերը բուռն քննարկում են Հայաստանի օրհներգը փոխելու հարցը: Կա՞, Ձեր կարծիքով, դրա կարիքը:

-Բայց արդյո՞ք այդ քննարկումները բուռն են: Սա նոր հարց չէ: Ժամանակին, եթե չեմ սխալվում, Սոս Սարգսյանն է օրհներգի և զինանշանի փոփոխության հարցը բարձրացրել: Զինանշանի առումով գիտականորեն մեկնաբանվել է, թե ինչու պետք է փոխվի այն: Մեր օրհներգը հրաշալի պատմություն ունի, շատ անուշիկ երգ է, բայց կապված լինելով առաջին հանրապետության հետ՝ արթնացնում է շատ նուրբ զգայական հույզեր՝ 100 տարի առաջ տեղի ունեցածի առումով: Անշուշտ, այսօր կանք, քանի որ 100 տարի առաջ եղել է Սարդարապատ, բայց հիմնը, իբրև խորհրդանիշ, որոշ կանոններ ունի: Պետք է լինի շատ ոգևորիչ, շատ մաժորային, շատ լավատեսական: Բառերը պարտադիր չեն, կան երկրներ, որոնց հիմնը միայն մեղեդի է:

Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջիկը» արտակարգ բանաստեղծություն է, որը, մի քանի բառեր փոխելուց հետո, դարձավ Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնը՝ շարունակելով առաջին հանրապետության ավանդույթը: Ավանդույթից հրաժարվելը դժվար է, բայց պետականության ամրության, ապագայի տեսլականի առումով գործող օրհներգում, իմ կարծիքով, ոգեղենությունը պակասում է: Կուզեի, որ ավելի խրոխտ լիներ մեր օրհներգը: Եթե երաժշտագետներին հարցնեք մինորային է, մինորայինը տրտմություն է, հուսահատություն, միայն արյուն և զոհ: 100 տարի առաջ այդպես էր, և, այո, «Իմ հայրենիքը» պատմություն ունի:

Ընդհանրապես, խորհրդանիշները պետք է հայացք լինեն դեպի ապագան՝ ի՞նչ պետություն ենք, ո՞ւր ենք գնում, թե՞ ընկնում ենք պատմության գիրկը և տրտմում: Խորհրդանիշները միջոց են նաև դրսում ներկայանալու, և օտարը, չիմանալով պատմությունը, շատ բան կարող է իմանալ երաժշտության հնչյուններից:

-Ի՞նչ կարծիք ունեք Խորհրդային Հայաստանի հիմնի մասին, որի երաժշտության հեղինակը Արամ Խաչատրյանն է:

-Խաչատրյանը բացառիկ է: Նա գրել է Խորհրդային Հայաստանի համար, և շատերը դեմ են արտահայտվում այս հիմնին վերադառնալու տարբերակին հենց այդ պատճառով: «Խորհրդայինը» նեղում է նրանց, իսկ ես հակադարձում եմ՝ Խաչատրյանը գրել է օրհներգ իր հայրենիքի համար: Այդ ժամանակ նրա հայրենիքը Խորհրդային կայսրության մի մասն էր, բայց իր հայրենիքը Հայաստանն էր, իսկ փոքրիկ հայրենիքը՝ Նախիջևանը: Ամբողջապես հայկականության հիմքով գրված երաժշտություն է, միջնադարյան երաժշտական ավանդույթներով ստեղծված: Պաթետիկ է: Աշխարհը, ի վերջո, մեզ ճանաչում է հենց այս մարդով:

-Ոմանց կարծիքով՝ օրհներգի փոփոխության հարցը օրակարգ բերելով՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը փորձում է ուշադրության կենտրոնում հայտնվել:

-Համաձայն չեմ: Չեմ կարծում, թե հարցը օրակարգ է բերվում մյուս հարցերը ստվերելու համար: Մեր գործունեությունը պետք է զուգահեռ լինի: Եթե պրպտեք համացանցը, կտեսնեք. ամռանը Խաչատրյանի հոբելյանական տարի էր, և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենը այս հարցը դարձյալ վերհանեց, և նույնիսկ էլեկտրոնային քվեարկության էր դրվել: Սա նոր թեմա չէ:

-Դուք, այսինքն, կողմնակից եք, որ օրհներգի երաժշտությունը լինի Արամ Խաչատրյանի՞նը:

-Այո, ես կողմնակից եմ այդ տարբերակին: Խաչատրյանի անունն արդեն իսկ խորհրդանիշ է: Երբ լսում ես նրա երաժշտությունը, զգում ես, որ հայ ազգն ունեցել է խորը ողբերգություններ, բայց հաղթահարել է ու առաջ է սլանում: Առաջ գնալու, վեր ճախրելու գաղափարը պետք է լինի սիմվոլիկայի մեջ:

Օրհներգը պետք է պոկի աթոռներից: Ես, օրինակ, «Մարսելյեզը» որ լսում եմ, ակամա ոտքի եմ կանգնում, ոգևորվում եմ: Իմ երկրինը չէ, բայց խրոխտ է, հին է և այսօր՝ ակտուալ:

Երբ կեսգիշերին կամ ուրիշ առիթներով լսում եմ մեր օրհներգը, ոտքի չեմ կանգնում, բայց շատ կուզեի: Դա ինձ տրտմեցնում է, ես չեմ ուզում հաջորդ օր գնալ տրտմած: Այլ դեպքերում մեր հիմնի տակ ոտքի եմ կանգնում, որովհետև իրավունք չունեմ չկանգնելու: Ոտքի կանգնելը պետք է ներսից բխի, պետք է ուղղակի դուրս շպրտի խցանի պես, յուրաքնաչյուրիս պիտի թռցնի օդ:

-Իսկ ո՞ր բանաստեղծությունը կարող է լինել օրհներգի տեքստը:

-Ինձ համար՝ Թումանյանի «Հայրենիքիս հետ»-ը: Գրվել է 1915-ին: 1915-ին այս հանճարըլույս էր տեսել կամեթե նույնիսկ չէր էլ տեսելգիտերոր մենք պետք է դեպի լույսըգնանքոր գալու է հույսիլույսի ժամանակը, և ունենալու ենք հզոր հայրենիքՏեքստըերաժշտությանը հարմարեցնելու մասնագետը չեմբայց բովանդակությամբ այդպիսի հզորգործ կուզենայի:

Եկա էդտեղ բեղերդ կխուզեմ՝ կդառնաս կլուբնիկի համով Անդոն. Օնիկ Գասպարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին․arminsider

27.02.2021

Ծեծել են այն տղայի, որին Նիկոլը տեսախցիկների առջև ասեց. «Հանգիստ, հանգիստ, քո հետևից կգան».Միքայել Մինասյան

28.02.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է.Արտակ Զաքարյան

28.02.2021

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

27.02.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով