«Դուք ստեղծված եք մարդկանց կյանքը ոչ թե լավացնելու այլ իրականում ավելի խեղաթյուրելու»

Այսօր կցանկանայի խոսել խեղաթյուրված ճակատագրերի մասին,այն մարդկանց ովքեր անօթևան են,ովքեր դժբախտ են(Կիսաբաց լուսամուտներ):Կիսաբաց լուսամուտներ հաղորդում գալիս են մարդիկ ովքեր հաշմանդամներ են,ովքեր այրի են,ովքեր ունեն հիվանդ երեխաներ:
Իրոք ինչ որ տեղ գովվելի հաղորդում է…սկզբում այդպես է մտածում…

Բայց մեր աջքից չվրիպեց մի քանի օր առաջ եթեր դուրս եկած հաղորդում,որը Տավուշի մարզում գտնվող սահամանամերձ Պառավաքար գյուղում բնակվող Անուշ Ադամյանի մասին է։Հաղորդման ընթացքում ներկայացվում է հաղորդամն հերոսի անառակ կյանքը և սոցիալական ծանր վիճակը:Հաղորդման ժամանակ փորձագետներն այնպես են գոռում գոչում, բղավում ,մեղադրում մարդկանց,իբրև թե ինչ որ մեկը պատասխանատու է այդ մարդկանց անբարոյական լինելու մեջ,անգամ ևս մեղադրում են Պառավաքար գյուղի վարչական ղեկավարին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգելի թոք-շոուի փորձագետներ,նախ և առաջ եկեք տեղեկություն հավաքեք գյուղի,նրա պատմության և սահմանապահ լինելու մասին,վարչական ղեկավարի գործունեության մասին,այլ ոչ թե մեղադրեք և կազմակերպեք Ձեր շոուն,մեզ մոտ կարծիք է Ձևավորվում,որ դուք ստեղծված եք մարդկանց կյանքը ոչ թե լավացնելու այլ իրականում ավելի խեղաթյուրելու:
Մենք այժմ ուշադրություն ենք դարձնելու,թե Կիսաբաց լուսամուտներ շոուն ինչով է օգնելու այդ հաղորդման հերոսին…

Ազգային Արժեքների պաշտպանման ճակատ ՀԿ-ի համանախագահ Ս.Աղաջանյան

Թոք շոուն`

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

blog.mediamall.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով