Դա լրագրություն չէր՝ դա անբարոյականություն էր

Դա լրագրություն չէր՝ դա անբարոյականություն էր

Ցավալի է բայց փաստ ՝ ամեն միկրոֆոն բռնող այսօր հասարակության մեջ է դուրս գալիս և համարվում լրագրող, և ցավոք ,կյանքում անբավարարված ամեն արարած իրեն խմբագիր է վերագրում : Խմած է արվեստագետը, ուռած ,թե կնամոլ ,եթե նա հասարակությանը չի տանում անբարոյականության, չի շեղում իր նորմալ ազգային դիմագծից ,չի կատարում հանցագործություն և չի կատարում անառակաբարո որևէ երևույթ, ոչ ոք չունի բարոյական իրավունք նրա հետ խմած վիճակում հարցազրույց վարել և հանրայնացնել :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆորշի անձնական կյանք ներխուժելը և ոչ սթափ վիճակում նրան նկարելը (անկախ նրանից որ նա այս վերջին շրջանում հաճախ է խմում )և հանրայնացնելն անգամ քրիորեն պատժելի արարք է : … սա անբարոյականություն է ՝ երբ մարդը քեզ հրավիրում է իր տուն և դու օգտվելով նրա ոչ սթափ վիճակից փորձում ես վարկաբեկել նրան ՝սա մարդու իրավունքների ոտնահարում է :Այս տեսանյութի լրագրողն ու իր խմբագիրը իրավունք չունեն անգամ մոտ գալ այն գործին ,որից ինչպես պարզվեց բացարձակ չեն հասկանում և նաև վարկաբեկում են այդ գործով զբաղվող շատերին :

Հգ. … արվեստ ծնող մարդը չունի իր գլխին իշխանություն և ընդդիմություն և նրա հենց առաջին խնդիրն է զոմբիացած հասարակությանը,իշխանությունից կուրացած վերին ատյաններում ներկայացնել ներքևի խնդիրը ,քանի որ իշխանության գլխին կանգնած մարդը տարիների ընթացքում սկսում է կորցնել շաատ ներքևում կատարվող գործողությունների ղեկը և խավարասերները փորձում են օգտվել առիթից:

Հուսանք ,որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը կզբաղվի այս նյութի հեղինակներով և սա նախադեպը կլինի,որպեսզի նման բաները կանխվեն :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Սուրեն Արեենց

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով