«Դատարան ենք դիմելու…մեզ հետ ուլտիմատումներո՞վ են փորձում խոսել». Անժելա Թովմասյանը՝ Հայկ Մարությանի ուղարկած գրության մասին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվական խմբագրություններ ստացել են ծանուցումներ այն մասին, որ պետք է 5 օրում ազատեն Երեւանի քաղաքապետարանին պատկանող տարածքը:

«Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանն ասաց, որ դատական կարգով վիճարկելու են: Նա նշեց, որ սպասում էին, որ նման մի բան կլինի, բայց որ այսպես, այս ոճով, դա իսկապես անակնկալ էր: Նրա խոսքով՝ այս շենքում լիքը դատարկ տարածքներ կան, կարող էր այդ տարածքները արդյունավետ օգտագործել, ինչո՞ւ են ուզում հենց այս տարածքները վերցնել: Անժելա Թովմասյանը հիշեցրեց, որ 2008-ի լարված քաղաքական իրադարձությունների ժամանակ իրենք ընդդիմությանը հնարավորություն էին տալիս իրենց ակումբում խոսելու, ասուլիս հրավիրելու, ինչի պատճառով այն ժամանակվա իշխանությունները որոշեցին բոյկոտել իրենց: Հիմա այն ժամանակվա ընդդիմությունը դարձել է իշխանություն ու այսպե՞ս է փոխհատուցում. «Քաղաքապետը երեւի թե տեղյակ չէ, թե մենք ինչով ենք զբաղված եւ դրա համար այսպիսի քայլեր է անում, մենք Նիկոլ Փաշինյանի թիմին էլ ենք տվել հնարավորություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով