Դավիթ Սանասարյանը ստացել է կես միլիոն դրամ պարգևավճար. Որքան են ստացել մյուս աշխատակիցները

Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․

ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները հանելուց հետո) կազմում են.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծառայության ղեկավար – 565,450 ՀՀ դրամ

Ծառայության ղեկավարի տեղակալ – 398,777 ՀՀ դրամ

Ծառայության ղեկավարի խորհրդական – 224,845 ՀՀ դրամ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծառայության ղեկավարի օգնական – 213,353 ՀՀ դրամ

Ծառայության ղեկավարի տեղակալի օգնական – 144,402 ՀՀ դրամ

Գլխավոր քարտուղար – 336,989 ՀՀ դրամ

Վարչության պետ – 229,967 ՀՀ դրամ

Վարչության պետի տեղակալ – 190,238 ՀՀ դրամ

Վարչության գլխավոր մասնագետ – 165,644 ՀՀ դրամ

Վարչության առաջատար մասնագետ – 115,545 ՀՀ դրամ

Բաժնի պետ – 197,315 ՀՀ դրամ

Բաժնի պետի տեղակալ – 154,055 ՀՀ դրամ

Բաժնի գլխավոր մասնագետ – 149,787 ՀՀ դրամ

Բաժնի առաջատար մասնագետ – 95,577 ՀՀ դրամ

Քաղաքացիական աշխատանք կատարողներ – 131,761 ՀՀ դրամ

Տեխնիկական սպասարկողներ – 69,416 ՀՀ դրամ

(Աշխատավարձերի գումարները ներկայացված են միջինացված թվերով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքային ստաժով պայմանավորված դրույքաչափերը) 2018 թվականի ընթացքում աշխատակիցներին պարգևատրումները տրամադրվել են եռամսյակային կտրվածքով մեկ պաշտոնային դրույքաչափի չափով (վերը նշված աշխատավարձերով)՝ յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատած ժամանակահատվածի համամասնությամբ, ինչպես նաև տարեվերջյան խրախուսում՝ մեկ պաշտոնային դրույքաչափով:

Աշխատակիցներին խրախուսումը տրամադրվել է՝ հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը, 22-րդ հոդվածի 9-րդ մասը, Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՀՀ կառավարության 2014 թվականի 737-Ն որոշման 3- րդ կետը:

2018թ. ընթացքում տրամադրված խրախուսումների ընդհանուր գումարը կազմել է 46,038.7 հազ. դրամ, որը բաշխվել է ընդամենը 112 աշխատակիցների միջև:

Հ.Գ. Կազմավորման օրվանից մինչ օրս Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա ընդհանուր վերկանգնվել է 827,055.0 հազ. դրամ գումար:

hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով