«Բա խի՞ Սերժի վախտ չէիք ասում» շարքից.7or.am

Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, մի ուշագրավ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Երբ տեսնում եմ կեղծ լուրեր իմ կամընտանիքիս անդամների մասինբացարձակչեմ սրտնեղումթե ինչ լույսի տակ են ուզումինձ (մեզներկայացնելայլ սրտնեղում եմոր Հայաստանում դեռ կան մարդիկովքերփորձում են հիասթափություն ուհուսահատություն մղել երկար տարիներպայքարած ու վերջապես հաղթանակածժողովրդի մեջ՝ այս դեպքում կեղծ լուրեր հրապարակելով մեր մասինՇատերս տարբերումենք ապատեղեկատվությունը ու դեղին մամուլը իրական տեղեկատվությունիցբայց կանշատերը, որ ճշգրտորեն չեն ուղղորդվում տեղեկատվություն որոնելիս
Հույս ունեմոր մամուլը մի օր Հայաստանում կթևակոխի մի նոր որակյալ հարթությունորըիսկապես կլինի օգտակար հասարակությանը ուղղորդելուիրականությունը ներկայացնելուու իշխանություններին հասարակության իրական խնդիրները մատուցելու հարցումԱյսօրՀայաստանում էդպիսի մամուլ չկա»,– գրել է Մարիամը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանի աղջկա հայտնած մտքերի ու տված գնահատականների մեծ մասն օբյեկտիվ են, ու դժվար է դրանց հետ չհամաձայնելը, բայց այստեղ կա մի մեծ «Բայց»։

Բանն այն է, որ կեղծ լուրերի տարածման, ապատեղեկատվության սփռման ու դեղինմամուլային տեխնոլոգիաների կիրառման առաջամարտիկը տարիներ շարունակ եղել է Մարիամի ծնողներին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը, որի աշխատանքից Մարիամն, ի դեպ, այսօր դժգոհ է, քանզի իր գրառման մեջ հույս է հայտնում, որ մամուլը մի օրՀայաստանում կթևակոխի մի նոր որակյալ հարթությունորը իսկապես կլինի օգտակարհասարակությանը ուղղորդելուիրականությունը ներկայացնելու ու իշխանություններինհասարակության իրական խնդիրները մատուցելու հարցում, և ապա գրառումը եզրափակում է «Այսօր Հայաստանում էդպիսի մամուլ չկա» ձևակերպմամբ (Մարիամի այս վերջին միտքը ցույց է տալիս, որ նա փորձել է առավելագույնս օբյեկտիվ լինել՝ անգամ «Հայկական ժամանակին» չհամարելով նորմալ մամուլ)։

«Հայկական ժամանակը», թերևս, ամենամուտիլովչիկ թերթն է եղել տարիներ շարունակ։ Բայց դա, կարծես, չի հետաքրքրել Մարիամին։ Պատճառը, երևի, նրա տարիքն ու քաղաքականությամբ չհետաքրքրվելն է եղել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սոցիալական ցանցերում շատերն են նկատել, որ Փաշինյանի կողմնակիցները, փորձելով հակադարձել վարչապետի քննադատներին, օգտագործում են «Բա խի՞ Սերժի վախտ չէիք ասում» նախադասությունը։ Ընդ որում՝ այդ նախադասությունն օգտագործողը, որպես կանոն, «Սերժի վախտ» ձայնը կտրած ու տանը նստած է եղել, կամ էլ՝ 10 հազար դրամով ՀՀԿ–ի օգտին քվեարկած։ Իսկ նա, ում քննադատում են «Բա խի՞ Սերժի վախտ …» նախադասությունն օգտագործելով, որպես կանոն՝ «Սերժի վախտ» կռիվ է տվել իշխանության դեմ այն փուլում, երբ Նիկոլ Փաշինյանը Բ26–ի հետ գործարքների արդյունքում պատգամավոր էր դառնում։

Ասելս այն է, որ Մարիամ Փաշինյանը ճիշտ հարցադրումներ է անում և մեծ մասամբ օբյեկտիվ գնահատում իրավիճակը, բայց լավ կլիներ, որ դա արվեր ավելի շուտ՝ «Սերժի վախտ»։ Այսինքն, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ղեկավարած «Հայկական ժամանակն» էր զբաղված ստերի ու կեղծիքների տարածմամբ։ Բումերանգի էֆեկտը սկսել է գործել, բայց շատ ավելի մեծ թափով, քանզի ստերի, Ն. Փաշինյանի նախկին ու ներկա հայտարարությունների կոնտրաստի, ինչպես նաև ողջամիտ կասկածներ ծնող երևույթների քանակով ներկա իշխանությունները նախորդներին տվել անցել են։

Պետրոս Ալեքսանյան  7or.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով