Առաջարկում եմ պետական մարմիններին թույլ չտալ նման վաշխառուներին օգտվել մեր ժողովրդի սոցիալական իրականությունից

Իհարկե, ես դատապարտում եմ ավազակային հարցակումների ցանկացած դեպք, այդ թվում և Վարկս վարկային կազմակերպության գրասենյակների վրա, բայց եկեք ընդունենք, որ այս կազմակերպությունն օգտվելով մեր հասարակության սոցիալական վիճակից՝ քաղաքացիներին տրամադրում է վարկեր չափազանց բարձր տոկոսներով և այս կազմակերպությունից վարկ վերցնողները հայտնվում են ֆինանսական գերության մեջ:

Իբր վարկ են վերցնում իրենց դարդ ու ցավը մեղմելու համար, բայց ավելի մեծ դարդ ու ցավի մեջ են ընկնում…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջարկում եմ պետական մարմիններին թույլ չտալ նման վաշխառուներին օգտվել մեր ժողովրդի սոցիալական իրականությունից՝ թանկ փողեր ծախել մարդկանց վրա րոպեական խնդիրները լուծելու, բայց իրականում այդ նույն մարդկանց ավելի լուրջ ֆինանսական խնդիրների մեջ ներքաշելով:

Հեշտ հասանելի վարկերը միայն թակարդում են լինում…

Մենուա Հարությունյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով