Անանյանը ստել է lurer.com

Загрузка...

Ինչպես հայտնի է՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը աստղաբաշխական պարգևատրումներից հետո հայտարարեց, որ պարգևատրվել են բոլոր հարկային ծառայողները. իրենից սկսած՝ մինչև տեսուչ և հավաքարար: 

«Ինչ որ կատարվել է, ինչ որ հաշվարկվել է, կատարվել է բացառապես օրենքի շրջանակներում: ՊԵԿ-ը մյուս պետական մարմիններից տարբերվում է նրանով, որ իր  պարգևատրումների ֆոնդը շատ ավելի մեծ է և ավելի մեծ պարգևատրումներ վճարելու հնարավորություն ունի»,— հայտարարեց Անանյանը:

ՀՀ ՊԵԿ նախագահի 2-րդ և 3-րդ տեղակալներին կից Սպասարկման և Իրավաբանական վարչությունների աշխատակիցները, սակայն, մեզ ուշագրավ տեղեկություններր հայտնեցին:

Աշխատակիցների փոխանցմամբ ՊԵԿ նախագահի վերոնշյալ հայտարարությունը, թե բոլորն անխտիր պարգևատրվել են կամ հավելավճարներ են ստացել, իրականության հետ որևէ աղերս չունի. «Մենք ոչ մի պարգևավճար չենք ստացել, երանի չէ՞ր՝ մենք էլ ստանայինք: Ստացել են միայն էն վերևի օղակները»: 

Մեր այն դիտարկմանը, որ որոշ վարչությունների անդամներ գոնե 10.000 դրամ են ստացել,  օղու, կոնյակի և չրի հետ միասին, նրանք դա՞ էլ չեն ստացել, ՊԵԿ աշխատակիցները հաստատեցին, որ շատերը դա էլ չեն տեսել:

Այն հարցին, թե այդ ի՞նչ սկզբունքով է պարգևատրվել ՊԵԿ վերնախավը, աշխատակիցները պարզաբանեցին. «Շատ սովորական. Անանյանը հայտարարել էր, որ դա իր նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձներն են ու պլյուս՝ տարեվերջյան պարգևատրումը, սակայն կիսատ է ասված: Վերին օղակն իրեն 100%-ով պարգևատրել է և՛ նոյեմբեր ամսվա աշխատավարձի հետ միասին, և՛ դեկտեմբեր ամսվա աշխատավարձի հետ, այսինքն, եթե Անանյանն ստանում է շուրջ 800.000 դրամ աշխատավարձ, ապա այդ կրկնակի պարգևատրումներով կազմում է 3.200.000 դրամ ու + մի քանի միլիոն հավելավճար: Դե, պատկերացրեք արդեն»:

Մենք տվյալ աշխատակիցներից հետաքրքրվեցինք նաև ՊԵԿ-ում զանգվածային կրճատումների և Անանյանի ու իր տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի մտերիմների ներհոսքի մասին: Նրանք հաստատեցին տեղեկությունը, նշելով, որ բարձր միավորներ վաստակած մարդկանց անհարկի կտրում են քննություններից՝ «ծանոթներին աշխատանքով ապահովելու համար»:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

One thought on “Անանյանը ստել է lurer.com

  1. Մարկիզա

    -Ո՛վ արդարություն,
    Թող որ ես թքեմ ճակատին քո բաց…..

    և այսպես…. բացահայտումները շարունակվում են….
    մի ողջ ազգ հավաքելով իր վերջին ուժերն ու հույսերը պայքարեց հանուն ԱԶԳԻ ԱՊԱԳԱՅԻ և ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ, իսկ արդյունքում հայտնվեց նույն ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ…..
    ՄԵՐ ՆՈՐ՝ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՈՒՅՆ ԿԵՐՊ՝ ԽՄԵԼՈՎ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐՅՈՒՆԸ ԹԱԼԱՆԵ՛Լ, ԳՈՂԱՆԱ՛Լ, ՍՏԵ՛Լ ՍՏԵՂԾԵԼՈՎ ԻՐ ՍԵ՛ՓԱԿԱՆ ԿԼԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԺՈՂՈՎՐԴԻՆ ԿԵՂԾ ՀՈՒՅՍԵՐ ԽՈՍՏԱՆԱԼՈՎ, ԱՄՊԱԳՈՌԳՈՌ ԽՈՍՔԵՐՈՎ ՈՒ ԿԵՂԾ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐՈՎ….
    ԵՎՍ 25 ՏԱՐԻ՞….
    ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ….
    ԱՅՍ 3-4 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ + ՄԱՅԻՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ ԲԱՑԱՐՁԱԿ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՐՎԵԼ ԱԶԳԻ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՀԿԱՆԱՑՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ….
    ԱՆԳԱՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԵՆ ԲԱՐԵՀԱՃՈՒՄ ՎՃԱՐԵԼ…. ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ն Է, ԻՍԿ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԻՐԵՆՑ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ ԵՎ ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՏԱԼ…
    Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԱՅՍ ԲԱՐՁԻԹՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ…. ՈՉ ՈՔ ԻՐԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԻ ԶԳՈՒՄ ՆՄԱՆ ԱՅԼԱՆԴԱԿ ԿԵՑՎԱԾՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ…. ԻՍԿ ԱՅՍ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԻԿ ԱՆԳԱՄ ՀԱՑԻ ՈՒ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ ՉՈՒՆԵՆ, ԻՐԵՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՆԴԵՊ ԲԱՆԿԵՐԻ, ՈՐՏԵՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՆ ՎԱՐԿԵՐ, ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐ, ԱՊԱՌԻԿՆԵՐ….
    Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ՆՐԱՆՑ <> ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ…..
    ԱՍԱՑԵՔ ԽՆԴՐԵՄ, ՊԱՐՈՆ ԱՆԱՆՅԱՆ, ԱՅԴ ԻՆՉՊԵ՞Ս Է ՍՏԱՑՎԵԼ, ՈՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՈՒՆԵՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՄԱՆ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ, ԴԵՌ ԴԱ ԷԼ ԲԱՎԱԿԱՆ ՉԷ , ՈՒՆԵՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՍՏՂԱՅԻՆ ԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՈՒ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՍԿ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑԻՉԸ, ՏՆՕՐԵՆԸ, ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԸ, ՀԱՇՎԱՊԱՀԸ, ՀԱՎԱՔԱՐԱՐԸ, ՕՊԵՐԱՏՈՐԸ, ԳՈՐԾԱՎԱՐԸ, ՉՈՒՆԵՆ ՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ…. ԻՍԿ ՄԻ՞ԳՈՒՑԵ Ի ՍԿԶԲԱՆԵ ԲՅՈՒՋԵԻ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՆ ԸՍՏ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԽԱԼ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ …. ՉԷ՞ ՈՐ ՁԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՂԱԿԸ, ԱՅՍՊԵՍ ԹԵ ԱՅՆՊԵՍ, ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ԱՆԳԱՄ ՎԵՐՋԻՆ ԿՈՊԵԿՆԵՐՆ Է ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ՈՒ ՄՇՏԱՊԵՍ ՍՏԱՆՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՐՊԱՆՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԼՑՆԵԼՈՒ, ԻՍԿ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՆԳԱՄ ՄԻ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ ՍՏԱՆԱԼԸ, ՄԻ ԲՈՄԲՈՆԵՐԿԱ ՍՏԱՆԱԼԸ, ԷԼ ՉԱՍԵՄ ԴԱՍԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ՎԱՐԵԼԸ ԸՍՏ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՏԱԼԻՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ…. ԱՅՍԻՆՔՆ ԴՊՐՈՑԻՑ ԴՈՒՐՍ ԷԼ ՈՒՍՈՒՑԻՉԸ ԵՐԿՈՒ ԿՈՊԵԿ ԻՐ ԱՌԱՆՑ ԱՅԴ ԷԼ ՆԻՀԱՐ ԴՐԱՄԱՊԱՆԱԿԸ ԼԻՑՔԱՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵԼ Է, ՔԱՆԶԻ ՊԱՐՈՆ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԱՆՏԵՂՅԱԿ ԼԻՆԵԼՈՎ ԱՅԴ ՈԼՈՐՏԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՑ, ՓՈԽԱՐԵՆ ԾՆՈՂԻՆ ՀԵՌԱՑՆԻ ԴՊՐՈՑԻՑ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌՆԵԼՈՒ ԱՇԱԿԵՐՏԻՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԻՐ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆ՝ ՀԱՆՁԻՆՍ ՍԵՓԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ, ՎԵՐԼՈՒԾԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՎԱԾ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ, ԷԼ ԱՎԵԼԻ Է ՃԱՀՃԱՑՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԱՅԴ ԷԼ ՏԻՂՄԻ ՄԵՋ ԹԱՂՎԱԾ ՄԵՐ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ….
    Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԱՅՍ ԱՄԵՆԻ ՀԱՄԱՐ…..
    ՁԵԶ ՏՎԵՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՄԱԵԾԱՀՈԳԻ ԱԶԳԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՔՐՔԶԵՐԾՈՒՄ ԵՎ ՀԱՐԹԵԼՈՒ ՆՈՐ ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՄԱՔՈՒՐ ՈՒՂԻ ՄԵՐ ԱԶԳԻ ՈՒ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ, ԲԱՅՑ ԴՈՒՔ ՆՈՒՅՆՊԵՍ ԸՆՏՐԵՑԻՔ ԵՍԱՄՈԼՈՒԹՅԱՆ, ԵՍԱԿԵՆՏՐՈՆՈՒԹՅԱՆ, ԿԼԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԵՎ ԷԼ ԱՎԵԼԻՆ ԱՍԵՄ՝ ԱԶԳԻՆ ՍՈՐՍՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՈՒՂԻՆ…. ԱՄԵՆՈՒՐԵՔ ԱԹՈՌՆԵՐԻՆ ԳՐՈՀԵԼ ԵՆ ԱՆԴԵՄ, ԱՆՍԵՌ, ԱՆՀԱՎԱՏ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ….
    ԶԶՎԵԼԻ Է……………..
    ՀԱՆՁԻՆՍ ՁԵՐ ՍՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄՏՔԵՐՍ ՈՒՂՂՈՒՄ ԵՄ ՈՂՋ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ….
    ԵՍ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ԱՐԵԼ, ՈՐ ԻՄ ԱԶԳՆ ՈՒ ԻՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԱՆԱՆ ՈՐՊԵՍ ԱԶԳ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ….
    ՄԵՆՔ ԱՍՏԾՈ ԱԶԳՆ ԵՆՔ, ԵՎ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ ՈՎՔԵՐ ՈՏՔ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ ՄԵՐ ՏԵՍԱԿԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՎԱՐՋԱԲԱՆԻ…..
    ՉՄՈՌԱՆԱՔ ԱՅՍ ՄԱՍԻՆ…… ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ՄՈՌԱՆՈՒՄ ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻՆ…. ՆՐԱՆՔ ԱՆԻԾՅԱԼ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԱՌՀԱՎԵՏ……
    ….
    ****
    Ծնկածաղկի պես
    Մեզ էլ չաջողվեց ոչ միայն նորից
    Շտկել վեցդարյա ցողունը մեր կոր,
    Այլ բարբարոսի նույն դաժան ձեռքով
    Ցողունն այս անգամ արմատից……

    ******
    Մի ո՜ղջ ժողովուրդ մեկ-մեկ թրատել,
    Մի ամբո՜ղջ անտառ արմատից հատել…
    ****
    Դարձյա՜լ մոռանալ չէին կարենում ա՛յն դժոխքը սև ….

    *****
    Ա՛յն անասունին ասուն, բայց անբան,
    Որի բութ գլխի կեղտոտ փռչերում
    Եթե խլվլում-շարժվում էր մի բան,
    Ապա մարդկային մի՛տքը չէր, օ, ո՜չ,
    Այլ… միայն ոճի՜ր:

    Մարդի՛կ, որ չունեն մարդկային ոչինչ,
    Մարդի՛կ, որ մա՜րդ չեն,
    Այլ ավելի շուտ մարդակերպ կապիկ. ….

    *****
    Եվ մարդիկ, որոնց աչքերը ճպռոտ
    Հիշեցնում էին ոտաց ճանապարհ,
    Եվ որոնց միտքը — դավաճանաբար —
    Չէր կտրում այնքա՛ն, մինչևիսկ այնքա՛ն,
    Որ այդ ճպռումից կարող են փրկվել,
    Եթե… լվացվեն օրը մեկ անգամ,-
    Միևնույն մարդիկ
    Մեր սուրբ մայրերի հանճարներ սնած ծիծն էին փրթում
    Եվ՝ չգոհացած սառն ու տաք զենքից՝
    Մոր աչքի առջև
    Քարերով էին փշրում ու ջարդում
    Գանգերը նրա՛նց,
    Ովքեր ստեղծում
    Ու բանաստեղծում,
    Հրաշքներ էին աստծու պես կերտում,
    Եվ եթե աստծուց տարբերվում էին,
    Ապա այնքանով,
    Որ նա անգո էր, իրենք՝ իրական:
    Եվ հիմա սակայն
    Ձեռքն անասնական
    Ջնջում էր և այդ տարբերությունը,
    Ջնջում էր քարով.
    Հայոց աշխարհի հայկական քարը
    Ջարդում-փշրում էր հայոց քանքարը…

    -Ո՛վ արդարություն,
    Թող որ ես թքեմ ճակատին քո բաց,-
    Գոչել էր մեկը քարերով ջարդված այդ հանճարներից, ….

    *****
    Եվ հիմա՛,
    Հիմա՜,
    Երբ կոտորա՛ծ չէր, երբ ջա՛րդ չէր,
    Այլ մա՜հ՝
    Մահ համատարա՛ծ և համազգայի՛ն,
    Մահ ծերի՛,
    Մանկա՛ն,
    Խեղճի՛,
    Հսկայի՛,
    Երբ մահվան մրրիկ,
    Երբ մահվան բուք էր,-
    Այլևս որտե՞ղ, որտե՞ղ էր թուքը,
    Որ արդարության ճակատը փակեր:
    Ա՜խ, չորացել էր հայոց աշխարհի բերանն ու բուկը:
    Էլ ինչպե՞ս թքել,
    Եվ այդ ո՞վ թքեր,
    Թե հայոց երկրում էլ մարդ չէր մնում….

    *****
    -Ո՛վ արդարություն,
    Թող որ ես թքեմ ճակատին քո բաց…..

    ******
    ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՄ……..

    Reply

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...