Այո-այո, իշխանական համար մեկ հարթակը՝ «Հայկական ժամանակն» այսօրվա համարում բացահայտում է, որ մեր համար օտարերկրյա ներդրումները նշանակում են երկրի անխնա թալան ու շահագործում

Загрузка...

Աչքներդ լույս․ վերջապես պարզվեց, որ օտարերկրյա ներդրումները․․․ վատ բան են։

Այո-այո, իշխանական համար մեկ հարթակը՝ «Հայկական ժամանակն» այսօրվա համարում բացահայտում է, որ մեր համար օտարերկրյա ներդրումները նշանակում են երկրի անխնա թալան ու շահագործում։

Հիմա հասկանո՞ւմ եք, որ Նիկոլենք ոչ թե չեն կարողանում ներդրումներ ներգրավել, այլ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ, որպեսզի երկիրը օտար ներդրողները չստրկացնեն։

Հոդվածը կոչվում է․ «Ներդրումների պակասի լույսն ու ստվերը»։ Եղիցի՛ լույս, փաստորեն, ինչքան քիչ ներդրում, այնքան լույսը շատ։

Հիացեք․ «Հայաստանում օտարերկրյա ներդրումների` ակնկալվածից պակաս ծավալի հիմնական պատճառն այն է, որ նոր իշխանությունները սեփական երկիրն անխնա շահագործելու «թույլտվություն» չեն տվել: Նախկիններն, օրինակ, ոչ միայն տվել էին այդ թույլտվությունը, ոչ միայն վայելում էին իրենց փայաբաժինը, այլև դա ներկայացնում էին որպես մեծ նվաճում … Ու կարելի է չկասկածել` որ պահին նոր իշխանություններն ընդունեն «օտարերկրյա ներդրումներ» կոչվող խաղի կանոնները, նույն պահին ներդրումների ծավալները կտրուկ կավելանան: Այլ հարց է` արժե՞ արդյոք գնալ այդ ճանապարհով»։

Ֆիքսենք․ հենց Նիկոլը հայտարարի ինչ-որ մեծ ներդրումի մասին, ուրեմն երկիրը ծախել է 

Հ․Գ․ Չքնաղ մի անեկդոտ հիշացրեց․․․

Բաժանված, մենակ ապրող մի մարդ որոշում է արդուկ անել, էն էլ հենց միացնում է՝ վառվում է․․․ Մտածում է ինչ անել, որոշում է գնալ, վերևի չամուսնացած, միայնակ հարևանուհուց արդուկ խնդրել։

Աստիճաններով բարձրանալիս մտքերը խեղդում են․ «Հիմա ասեմ հարդուկ եմ ուզում, մտածելու ա մտքիս ուրիշ բան կա․․․ Ինքն էլ ասելու ա, բա մի հատ թեյ խմի, ես էլ չեմ հրաժարվի, տենց մեկ-երկու, հայտնվելու ենք անկողնում, վերջում էլ պարզվի հղի է, ստիպված ամուսնանանք․․․»։

Էդ ընթացքում հասնում ա հարևանուհու դռանը, զանգը տալիս, կինը բացում է, թե չէ, էս մարդը․ «Տո քե՛զ էլ, քո հարդո՛ւկն էլ, չե՛մ ամուսնանալու քո հետ»։

Կարեն Վրթանեսյանի ֆեյբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...