Ամանորի գիշերը նռնակի պայթյունից ժամկետային զինծառայողներ են վիրավորվել. կոծկած երկրորդ դեպքը

Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 31-ի գիշերը խաղաղ չի անցել Արցախի մեկ այլ զորամասում։ Միջադեպի հետևանքով վիրավոր զինծառայողներից մեկը դեռ  հոսպիտալում է։

Թե ինչու այս միջադեպի ու դրա հետևանքով զինծառայողների վիրավորվելու մասին  չի հայտնել պաշտպանության նախարարությունը, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ՝ արդեն մի քանի տարի նախարարությունն ունի հստակ քաղաքականություն՝ եթե որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, ապա դրանց մասին չի հաղորդվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պետք չէ դրանից սարքել նոր երևույթ, ես հասկանում եմ, որ հիմա փորձելու են օրինաչափություն գտնել այս ամեն ինչի մեջ, բայց այստեղ չկա օրինաչափություն»,-ասաց նա։

Հիշեցնենք, լրատվամիջոցները երեկ հրապարկեցին, որ ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն չեն  հրապարակել հունվարի մեկին զինվորի մահվան մասին տեղեկատվությունը։

Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ  2018 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ռազմամթերքի՝ նռնակի, հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած պայթյունից պարտադիր ժամկետային զինծառայողներ Ս.Թորոսյանը, Մ.Մանուկյանը և Ա.Մարաբյանը ստացել են պայթյունաբեկորային մարմնական վնասվածքներ և տեղափոխվել զինվորական հոսպիտալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է թեթև կամ միջին ծանրության վնաս պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»։

Աղբյուր` Panorama.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով