Ահա այսպիսի վատ վիճակի մեջ է դնում տնտեսության կարևոր ճյուղը կառավարությունն իր պոպուլիստական ու անհեռատես քաղաքականությամբ

Загрузка...

Կառավարությունն՝ ընդդեմ գյուղացու

Նախ փոքրիկ տեղեկանք տամ:

2018-ին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ամենամեծ տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 19,8 %, իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 2,5 %:

Երևանն ընդհանուրի մեջ, բնականաբար, ամենաքիչն է՝ 1,3 %:

Հիմա խնդրի մասին:

Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2018-ին 2017-ի համեմատ նվազել է 7,6 տոկոսով: Սրա ուղղակի պատասխանատուն կառավարությունն է, որը գյուղատնտեսական աշխատանքների ամենապիկ սեզոնին՝ ամռանը, ոռոգման ջրից զրկեց գյուղացիական տնտեսություններին, որոնք հիմա նոր վարկային բեռի տակ են ընկել:

Կառավարությունը չի՞ ուզում սեփական սխալն ուղղել: Կարելի է, օրինակ, որոշակի հարկային պարտավորությունից ազատել նրանց կամ վարկի մարման հետաձգում կազմակերպել, բայց այդպես էլ կարող է բյուջեի մուտքային մասը տուժել, ինչպես նաև խնդիրներ կունենան բանկերը:

Ահա այսպիսի վատ վիճակի մեջ է դնում տնտեսության կարևոր ճյուղը կառավարությունն իր պոպուլիստական ու անհեռատես քաղաքականությամբ:

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...