Ահազանգում են «Գրիքոր Լուսավորիչի» անգործությունից մահացածի հարազատները. Մայրս հիվանդ էր, բայց ապրողՙ ոչ թե մահացող. Iravunk.com

«Մայրսՙ Դիաննա Մարտիրոսյանը, ապրում էր Գյումրիում, ուներ բրոնխների խնդիրՙ ասթմա, սկզբում այնտեղ էր բուժվում, հետո մտածեցինք, իբրեւ թե մայրաքաղաքում բժշկությունը ավելի զարգացած է տեղափոխեցինք այստեղ նոյեմբերի 28-ին, երբ նրա վիճակը վատ էր, սակայն դեկտեմբերի 9-ին իր մահկանացուն կնքեց Երեւանի Գրիքոր Լուսավորիչ հիվանդանոցում»,- խմբագրություն դիմած քաղաքացիՙ Վիոլետա Մարկոսյանը լացակումաց պատմեց, թե ինչ է կատարվել այդ օրերին հիվանդանոցում.

– Այնտեղ տիրում է ճահճային վիճակ, անտարբերություն, չգիտեմ ինչ բառերով նկարագրեմ այնտեղի վիճակը, որին զոհ դարձավ իմ մայրը: Քաղաք բերելով ստացվեց հայտնի Գիքորի պատմությունը: Մայրս մահացավ հիվանդանոցում ոչ թե բրոնխներից, այլ թթվածնային քաղցից: Այսինքն, գիշերը հերթապահող բժիշկները ընդամենը պետք է մորս քթամասին թթվածին դնեին, որպեսզի կարողանար շնչեր, բայց հենց դրա բացակայությունից էլ մահացավ: Նա առաջին օրվանից էլ պարկած է եղել վերակենդանացման բաժանմունքում: Հայրս շատ խնդրեց, որպեսզի մեզանից մեկը գտնվի նրա կողքին, բայց թույլ չտվեցին: Գիշերվա կեսին աղիողորմ մայրս կանչել է բժիշկներին, երբ վատ է զգացել, որեւէ մեկը կողքին չի եղել,չեն արձագանքել որ բժիշկ, ոչ բուժքույր, ոչ մայրապետ: Ես գտնվում էի Մոսկվայում, այդ գիշեր եկա եւ հասցրեցի նրան տեսնել ընդամենը մի քանի ժամ: Երբ նրան Գյումրիից բերեցինք այդ հիվանդանոց մեզ ասացին պալատներում տեղ չկա, թող վերակենդանացման բաժանմունքում պարկի, բայց ինքը ռեանիմացիայի հիվանդ չի եղել: Ասեցին մեկ շաբաթ կմնա, հետո կտեղափոխենք պալատ: Բաժանմունքի վարիչ, բժշկուհի Կարինե Մարկոսյանի անուշադրության հետեւանքով մայրս զոհ դարձավ: Նրաՙ վերակենդանացման բաժանմունքում գտնվելը զարմանք էր առաջացնում մեր մոտ, թե ինչու չեն տեղափոխում պալատ, բայց հետո իմացանք, որ քանի որ մայրս ուներ ոտքերի խնդիր դրա համար պալատ չէին տանում: Իսկ հակառակ դեպքում ես կլինեի պալատում եւ կխնամեի նրան: Չգիտես ինչու հրաժարվում էին պալատ տեղափոխել, բայց չէ որ դա իրՙ Կարինեի սեփականությունը չէ, նա ընդամենը բժիշկ է այնտեղ: Դեպքից մեկ օր առաջ ասել էին, որ ամենայն հավանականությամբ նրան դուրս կգրեն, սակայն ստացվեց այնպես, որ հենց այդ գիշեր մայրս շատ վատանում է, իսկ հայրս եւ քույրս պատրաստվում էին նրան առավոտյան տուն տանել: Այնինչ, պարզվում է, որ թերապիայի բաժնի վարիչ Կարինե Վլադիմիրի Մարկոսյանը, ում անունը անգամ չեմ ուզում տալ, քանի որ հենց նա է այդ օրվա հերթապահ եղել, եւ մնացյալ բժիիշկների անտարբերության պատճառով է տեղի ունեցավ այս ամենը: Երկար տարիներ է ինչ բժիշկ է, բայց կարելի է ասել, որ նա ոչ որակյալ բժշկուհի է: Անգամ չի իմացել, որ մայրս ունենալով շաքար, բարձր դոզայով դեղ չպետք է նշանակեին, իսկ նա նշանակել էր, որի արդյունքում ծնողս երրորդ օրը լրիվ շուռ էր եկել, անճանաչելի էր դարձել: Նրան տվել են «Մեդիպրետ» դեղահաբ 16 միլիգրամանոց, որը հորմոն է եւ բլոկադայի է ենթարկում հիվանդությունների ժամանակ: Ինչը, սակայն, հակացուցված է եղել շաքարով հիվանդներին: Դեղորայքից մայրս սկսել էր տեսիլքներ տեսնել, ինչ որ անկապ բաներ խոսել, ինչը նշված էր այդ դեղի ինստրուկցիայի մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Դուք դիմել եք դատարան ի՞նչ հայցով:

– Ճիշտ է մայրս հիվանդ էր, բայց ապրող հիվանդ էր, այլ ոչ թե մահացող, պարզապես պետք էր ուշադրություն: Այդ գիշեր նա երկու ժամ խոսել է հորս հետ հեռախոսով: Մենք դիմել ենք դատարան, որպեսզի հասկանանք ի վերջո ինչի՞ց է մահացել եւ պարզվեց, որ նա մահացել է թթվածնային քաղցից:

– Ունե՞ք եզրակացությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Այո, դիահերձող բժիշկի մոտ կա: Փետրվարի 21-ին կլրանա մորս մահվան 40 օրը: Սա ազգըՙ ազգի դեմ ցեղասպանություն է, լինել անտարբեր, անուշադիր, ոչ որակյալ բժիկներ… Իմ փոխարեն կարող են լինել ուրիշներ, ցավալի է: Մենք չհասկացանք այդ բժշկուհու ագրեսիվությունը, չհասկացանք ինչու մորս պալատ չէին տանում, պատճառաբանում էր, թե տեղ չունի, հերթապահող քույր չկա, որը կհետեւի: Իսկ իմ քույրս առաջարկել է, որ նա կարող է խնամել մորս, բայց մերժվել է այդ առաջարկը: Այստեղ մեկ այլ հարց էլ է առաջանում, եթե մայրս իր բաժանմունքի հիվանդը չէր, ապա ինչո՞ւ էր նա այդ դեղորայքը նշանակում: Ունի երկար տարիների ստաժ եւ պետք է իմանար, որ այդ դոզայով պետք չէր ընդունել, դա ուղակի թունավորում էր:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով