«Ալեքս հոլդինգը» նախորդ տարվա համեմատ 24.6 % պակաս է հարկ վճարել. ՊԵԿ-ը հրապարակել է խոշոր հարկատուների ցանկը.tert.am

Загрузка...

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-դեկտեմբերի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը՝ պետբյուջե մուտքագրած հարկերի ընդհանուր մոտ 42 մլրդ 222 մլն դրամ ցուցանիշով: Այս ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 7.5 մլրդ դրամով:

Նախորդ տարիներին առաջին հորիզոնականը զբաղեցնող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զիջել է դիրքը, և 2018-ին վճարելով 39 մլրդ 982 մլն դրամի հարկեր, հայտնվել երրորդ հորիզոնականում:

Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 41 մլրդ 047 մլն դրամ արդյունքով: Նախորդ տարվա ցուցանիշն ընկերությունը գերազանցել է 22.5 մլրդ դրամով՝ կրկնակիից ավելի:

Առաջատարների թվում չորրորդը «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը, որը 2018-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել է 18 մլրդ 403 մլն դրամի հարկ:

Հնգյակը եզրափակում է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը՝ 16 մլրդ 819 մլն դրամ արդյունքով:

Առաջատար հնգյակից դուրս է  մնացել «Ալեքս գրիգ» ընկերությունը, որի վճարած հարկերն այս տարի զգալիորեն նվազել են՝ նախորդ տարվա  21,5 մլրդ դրամի փոխարեն ընկերությունը վճարել է 16,2 մլրդ դրամի հարկ՝ մոտ 24.6 տոկոսով պակաս:

Խոշոր հարկատուների տասնյակում են ներառվել նաև «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը (13.9 մլրդ), «Ֆիլլիպ Մորիս» ընկերությունը (13.6 մլրդ), «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը (13.1 մլրդ) և «Ֆլեշ» ընկերությունը (12.2 մլրդ):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...