«9 մեքենաների 378․000․000 դրամի՝ առանց մրցույթի գնումն անընդունելի է»

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար    Դավիթ Խաժակյանը   ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ քաղաքապետարանի պաշտոնական կայքով հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ համայնքը դառնում է քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատոր։ Դեռևս առանց անդրադառնալու այդ որոշման արդյունավետությանը և իրավաչափությանը արձանագրում ենք, որ հաղորդագրության մեջ նշված է, թե նոր մեքենաները ձեռք են բերվել մրցույթով (նկար 1)։
Սույնով հայտարարում ենք, որ ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից 9 մեքենաները ձեռք են բերվել առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով (նկար 2 և 3)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ անձից գնման ընթացակարգը ևս տեղի է ունեցել խախտումներով, սակայն այս պահին առաջնային հանգամանքն այն է, որ 9 մեքենաների 378․000․000 դրամի՝ առանց մրցույթի գնումն անընդունելի է և սկսել է կրել պարբերական բնույթ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով