27-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել քաղաքացիների ուղղությամբ. կան վիրավորներ shamshyan.com

Երեկ՝ հունվարի 5-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի՝ Բանավանի 4-րդ շենքին հարակից տարածքում կրակոցներ են հնչել, և այդ մասին ահազանգ է ստացվել Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում։

Ինչպես հայտնում է sshamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ նշված շենքին հարակից տարածքում նույն՝ Բանավանի 4-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ժորա Գասպարյանը իր վարած Toyota Prado մակնիշի 10 QR 010 համարանիշի ավտոմեքենայի միջից իր մոտ եղած որսորդական ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակոցներ է արձակել նույն՝ Բանավանի բնակիչ՝ 67-ամյա Հենզել Սիմոնյանի և վերջինիս հետ կանգնած քաղաքացիների ուղղությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կրակոցների հետևանքով Հ. Սիմոնյանի որդին՝ նույն թաղամասի բնակիչ, 32-ամյա Սարուխան Սիմոնյանը, ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։

Կրակոցներից մեկն էլ դիպել է նույն Բանավանի բնակիչ՝ 60-ամյա Սամվել Գասպարյանի ձախ ձեռքին։

Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտի 2 պարկուճ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ս. Սիմոնյանը դեպքից 3 ժամ անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ժ. Գասպարյանին, հանցագործության գործիք հանդիսացող որսորդական ողորկափող հրացանը և Toyota Prado մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Կրակոցներն արձակելուց հետո Ժ. Գասպարյանը Prado-ով դիմել է փախուստի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով