Daily Archives: 24.01.2019

Նարեկ Մալյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժվել է

Այսօր Մալաթիայի քննչական բաժնի կողմից որոշում է կայացվել Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման Նարեկ Մալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ Ն.Մալյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Շնորհավորում եմ մեր հանրության առողջ հատվածին նման փոքր, բայց հաճելի հաղթանակի կապակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը

Փաշինյանը ընտանիքի հե՞տ է գնացել Շվեյցարիա. Politik.am

Politik.am-ը գրել է. «Հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Դավոս՝ համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով։ Իշխանության  մոտ կանգնած մեր աղբյուրներն ասում են, որ վարչապետի հետ Շվեյցարիա են մեկնել նաև նրա ընտանիքի անդամները։ Տեղեկատվությունը ճշտելու համար Politik.am-ը կապ հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի հետ։ Մեր հարցին ի պատասխան Աննա Հակոբյանի մամուլի խոսնակն… Կարդալ ավելին »

«Ճշմարտության» պարտականություն սահմանելով՝ ստեղծվում է հզոր զենք լրագրողական գործունեությունը վերահսկելու համար՝ թույլատրելով պետական պաշտոնյաներին որոշել, թե որն է ճշմարտությունը»

««Ճշմարտության» պարտականություն սահմանելով՝ ստեղծվում է հզոր զենք լրագրողական գործունեությունը վերահսկելու համար՝ թույլատրելով պետական պաշտոնյաներին որոշել, թե որն է ճշմարտությունը։ Ապատեղեկատվությունը կամ ինչպես այլ կերպ ասում են ֆեյք լուրերը ներկայումս գլոբալ մարտահրավեր է։ Սա խնդիր է, որի մասին բարձրաձայնվում է շատ, որի մասին հայտարարություններով հանդես են գալիս միջազգային տարբեր կառույցները։ Սակայն, երբ խոսվում է ապատեղեկատվության դեմ… Կարդալ ավելին »

Հունիսին Փաշինյանը մի քանի շրջան կհանձնի Ադրբեջանին. Արցախի հարցում լուրջ զարգացումներ կան.politik.am.

Հունվարի 22-ին Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անսպասելի հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման մասին կառավարությունը նախապես հայտարարություն չէր տարածել  և միայն Փաշինյանի գրառման միջոցով հայտնի դարձավ, որ հանդիպումը տևել է ժամուկես: Հունվարի 23-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ իր ֆեյսբուքյան եթերում խոսեց հանդիպման ամսին.«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դավոսի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումը բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ կամ հանգրվան… Կարդալ ավելին »

ՉԵ՛ՆՔ ընդունում բանակցությունների գործընթացների ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

ՉԵ՛ՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ Ընդհանրապես պետք է մերժել բանակցությունների գործընթացների ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ։ Հայ ժողովուրդն է Արցախյան պատերազմի հաղթողը, և որևէ իշխանություն իրավունք չունի վարել գաղտնի բանակցություններ։ Պետք է պահանջել և պարտադրել Միջազգային այս ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ անհեթեթ ձևաչափի փոփոխություն։ Զավեշտալի է․ մի քանի մարդիկ պայմանավորվում են, իսկ ողջ ժողովուրդը դառնում է այդ պայմանավորվածության կրողն ու գերին։ ԵԹԵ որևէ… Կարդալ ավելին »

Ստեղծված իրավիճակում միայն հրաշքը կարող է մեզ փրկել. Սերժ Սարգսյան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպել է ՀՀԿ վերնախավի հետ եւ քննարկել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ Հայաստանի շուրջ ծավալվող արտաքին քաղաքական իրադարձությունները: Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանն անդառնալիորեն կորցնում է պետական ինստիտուտները, եւ ստեղծված իրավիճակում միայն հրաշքը կարող է մեզ փրկել»: Առավել մանրամասն՝ թերթի… Կարդալ ավելին »

Օրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով

Արդեն տևական ժամանակ է՝ ինչ ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի մասին բազմիցս է լուսաբանվել, անգամ ՀՀ վարչապետի կողմից եղել են մեկնաբանություններ՝ կապված եկամտային հարկի դրույքաչափի համահարթեցման մասին: Նախագծում առկա դրույթների վերաբերյալ կարծիքներ են հնչեցվել նաև տարբեր պետական մարմինների և հասարակական կառույցների… Կարդալ ավելին »

Հայաստանում կսկսվի «դեղին բաճկոնավորների» շարժում

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի օրինակով կարող է սկսվել «դեղին բաճկոնավորների» շարժում, որի պահանջները լինելու են հակաիշխանական: Մասնավորապես՝ ֆրանսիական շարժման օրինակով հայ «դեղին բաճկոնավորները» ևս դնելու են սոցիալական խնդիրներ՝ կապված կրթության և առողջապահության, ինչպես նաև երկրում արդարության մթնոլորտի վերականգնման հետ: Այժմ ընթանում են շարժման նախապատրաստական աշխատանքները. շարժման ներկայացուցիչները հանդիպում են տարբեր գործիչների և առաջարկում համագործակցել… Կարդալ ավելին »

Փաստացի առողջապահության նախարարության այսօրվա քաղաքականությունը լուծում է միջին տարիքի, առողջ, աշխատող և գումար ունեցող մարդկանց կարիքները, այլ ոչ թե խոցելի խմբերի կարիքները

Անդրադառնալով բժշկական ապահովագրության ներդրմանը՝ առողջապահության նախարարի բազմոցը զբաղեցնող անձը նշեց, որ ՙՙայս պահին խոսում ենք աշխատող մարդկանց մասին և այն մարդկանց մասին ում համար պետությունը արդեն վճարում է…՚՚ Հիմա բացատրեմ, թե ինչու է սա սխալ որոշում՝ 1. Հայաստանի Հանրապետությունում բնակչության առավել խոցելի խմբի մեջ են մտնում գործազուրկները և կենսաթոշակառուները, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ… Կարդալ ավելին »