Daily Archives: 24.01.2019

Նիկո՛լ, եղբա՛յր ջան, սա խայտառակություն է

Փաստաբան   Նորայր Նորիկյանը    ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սաբոտաժն աստիճանաբար դառնում է Նիկոլի իշխանության թիվ մեկ թշնամին: Անգամ եթե աշխատավարձի, լրավճարի և պարգևատրման հանրագումարը ՊԵԿ համակարգում 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամսվա կտրվածքով կազմել է 9 միլիոն ՀՀ դրամ, այսպիսի իրականության պայմանններում դժվար կլինի ընդամենը 30000 ՀՀ դրամ ստացող թոշակառուին բացատրել, որ իր ապրած երկրում կան պաշտոնյաներ, ովքեր մեկ… Կարդալ ավելին »

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան պատուհանից երեխա է ընկել

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել  Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը։  Սաներից մեկը՝ 11 տարեկան մի տղա, որ ծանր մտավոր հետամնացություն ունի, ընկել է երկրորդ հարկի պատուհանից։ Երեխային տեղափոխել են «Սուրբ Մարիամ Աստվածածին» հիվանդանոց։ Panorama.am-ի ունեցած այս լուրերը հաստատեցին ոստիկանությունից։ Հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հայտնեց, որ երեխան սալջարդեր է ունեցել։  Մասնագետները զննել են, լուրջ վնասվածք չի եղել,… Կարդալ ավելին »

Մեկը չկա ասի բա շարքային մարդու կյանքը երբ՞է լավանալու

Մեկը չկա ասի բա շարքային մարդու կյանքը երբ՞է լավանալու:Չինովնիկները միշտ էլ ավելի լավ և կայուն սոցիալական վիճակ են ունեցել,այսօր էլ պարգևատրվում են:Բա տաքսի քշողը,խոհարարը,վարսավիրը,հիվանդանոցում օր ու գիշեր աշխատող սանիտարկան,գրադարանավարուհին ,վերջապես շարքային թոշակառւն: էդ տոնածառի և պարգևատրումների միջոցներով քանի ՞մարդու կարելի էր օգնել,քանի մարդու կյանք կարելի էր փրկել: Վահան Բաբայան

«168 ժամ». Ամենայն պատասխանատվությամբ հայտա­րարում եմ, որ գործընթացը գնում է Ադրբեջանի սցենարով. Դավիթ Շահնազարյանը՝ ԼՂ խնդրի մասին

«Ամենայն պատասխանատվությամբ հայտա­րարում եմ, որ գործընթացը գնում է Ադրբեջանի սցենարով: Ավելին՝ այն տարբերակը, որը մերժ­վել էր Սերժ Սարգսյանի կողմից, այս ոգով առաջ շարժվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը նույնիսկ դա չի ստանալու, այլ ստանալու է շատ ավելի քիչ»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգու­թյան ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ… Կարդալ ավելին »

«Մանրամասն «հերձելու» ենք քարոզչության հարյուրավոր օրինակներ, կարդալու և վերլուծելու ենք հարյուրավոր տեքստեր, դիտելու ենք ու վերլուծելու ենք ֆիլմեր և այլ տեսանյութեր…»

Ընթերցողներիցս շատերը, գիտեմ, ուսանողներ են։ Գրածս առաջին հերթին կհետաքրքրի ապագա լրագրողներին, քաղաքա-, արևելա-, կովկասա- և միջազգայնագետներին, սոցիոլոգներին կամ հասարակագիտական այլ մասնագիտություններով սովորողներին։ Քարոզչության մասին բազմաթիվ միֆեր կան, քարոզչության շուրջ՝ լիքը վեճեր։ «Քարոզչությունը միայն սուտ է, եթե սուտ չի, ուրեմն քարոզչություն չի», «քարոզչությունը վատ բան է», «ո՛չ, քարոզչությունը լավ բան է», «քարոզչությունն իմ վրա չի ազդում»… Կարդալ ավելին »

Սա գործող օրենսդրության կամայական մեկնաբանության առաջին դեպքը չէ, ինչը ակնհայտորեն նպատակ է հետապնդում հանրությունից թաքցնելու իշխանությանը ոչ ձեռնտու տեղեկատվությունը

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱՄԱՅԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ Երեկ հայտարարություն էր տարածվել այն մասին, թե իբր Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվությունը չի կարող հրապարակվել, քանի որ այն համարվում է օրենքով պաշտպանվող անձնական տվյալ։ Սա գործող օրենսդրության կամայական մեկնաբանության առաջին դեպքը չէ, ինչը ակնհայտորեն նպատակ է հետապնդում հանրությունից թաքցնելու իշխանությանը ոչ ձեռնտու… Կարդալ ավելին »

ՊԵԿ նախագահի տեղակալ «Նակոլկա Շուշոն» ՊԵԿ-ում «վարում-ցանում» է՝ որպես իր բոստանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանից շարունակ դժգոհում են։ Համակարգում չհասկացվեց ո՛չ նրա նշանակումը, ո՛չ գործունեությունը։ Մեզ պատմեցին, որ «Նակոլկա Շուշոն», որն այդ մականունը ստացել է ոտքի դաջվածքի պատճառով, մաքսային ոլորտը չի պատկերացնում եւ այնտեղ «վարում-ցանում» է՝ որպես իր բոստանը, տեղավորել է իր ծանոթ-բարեկամներին, որոնք ոլորտի հետ քիչ առնչություն… Կարդալ ավելին »

Պատասխանատվության եմ ենթարկելու Զարուհի Մեջլումյանին. Նարեկ Մալյան politik.am.

Այսօր որոշում է կայացվել Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման վրա Նարեկ Մալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝  հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Politik.am-ի հետ զրույցում  Նարեկ Մալյանը դեպքը որակում է սուտ մատնություն, որի նապատակը իրեն լռեցնելն էր. «Ինձ մեղադրում էին հացակազմ պարունակող 3 տարբեր արարքների մեջ, որոնցից մեկի համար միայն նախատեսվում է 3-7 տարվա ազատազրկում: Տարիներ շարունակ լռեցրել… Կարդալ ավելին »

«Մեր երկրի թռիչքն այս վարկանիշային համակարգում ոչ թե Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկի, այլ նախորդ իշխանությունների աշխատանքի գնահատականն է». Արմեն Աշոտյան

«Երեկ հրապարակվել է 2018 թվականի «Լավ երկրների ցուցիչը», որտեղ Հայաստանը մեկ տարվա ընթացքում կտրուկ բարելավել է իր դիրքերը՝ 163 երկրների շարքում 75-րդ տեղից տեղափոխվելով 45-րդ հորիզոնական: Այս միջազգային վարկանիշը մշակվում է՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի և նրա տարբեր կառույցների վիճակագրական տվյալները և նպատակ ունի պարզելու, թե աշխարհի երկրներն ինչքան ավանդ ունեն երկրագնդի և մարդկության զարգացման գործում:… Կարդալ ավելին »