Daily Archives: 22.01.2019

«Հայ ժողովուրդն իրավունք ունի ավելին իմանալու այս հանդիպման մասին, քան Նիկոլ Փաշինյանի կցկտուր գրառումը». Արմեն Աշոտյան

«Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում է անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. Հայ ժողովուրդն իրավունք ունի ավելին իմանալու այս հանդիպման մասին, քան Նիկոլ Փաշինյանի կցկտուր գրառումը։ Կրկնեմ հիմնական 2 հարցը՝ Ի՞նչ սկզբունքների հիման վրա է ընթանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Ի՞նչ ընթացք ունի Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու Փաշինյանի խոստման… Կարդալ ավելին »

Կրակոցներ Արարատի մարզում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ

Այսօր՝ հունվարի 22-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Վեդիի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ… Կարդալ ավելին »

«Ձեր կլուբում իրավաբան կա՞». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս էլ ու պրծ… Պարզվում է՝ ՏԻՄ-ում, տվյալ պարագայում՝ Երևանի քաղաքապատերանում աշխատելը, հանրային ծառայողի վարձատրության չափը, ուշադրություն՝ անձնական տվյալ է ու, ուշադրություն՝ պաշտպանվում է, ու, ուշադրություն՝ հանրությանը տրամադրել չի կարելի: Ու պարզվում է, ուշադրություն՝ Տարոն Մարգարյանի ժամանակ այդ տվյալները բաց են եղել, պարգևատրումների ցանկը միշտ տեղադվել է որպես… Կարդալ ավելին »

Այսօր մեծանուն հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը կդառնար 98 տարեկան

Այսօր նշվում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 98-րդ ամյակը։ Առնո Բաբաջանյան (հունվարի 22, 1921թ. – նոյեմբերի 11, 1983թ.), հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ (1971թ.): Առնո Բաբաջանյանը 1929թ. ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը: 1947թ. ավարտել է նույն կոնսերվատորիայի ստեղծագործական, 1948թ.՝ Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինները: 1946-1948թթ.… Կարդալ ավելին »

Լոռու մարզի Թումանյանի զինկոմիսարիատից ազգային բանակ զորակոչվեցին 65 նորակոչիկներ

  Հունվարի 20-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տոնական տրամադրություն էր: Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր Հայոց հաղթանակած բանակ էին ճանապարհում Թումանյանի զինկոմիսարիատից մեկնող նորակոչիկներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախ եկեղեցում Տեր Միքայել քահանա Շաղոյանը աղոթք հնչեցրեց զինվորականների համար, այնուհետև զինվորները մոմավռություն կատարեցին: Թվով 65 նորակոչիկները երաժշտության ներքո ճանապարհվեցին… Կարդալ ավելին »

«Պրեմյա» յուրայիններին, օպտիմալացում՝ մյուսներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հանգստյան օրերի հիմնական տեղեկատվական առիթը պարգևավճարների թեման էր: Մի շարք մարզպետներ Ամանորի շեմին որոշել էին իրենց և իրենց տեղակալներին, օգնականներին բարձր պարգևավճարներ տրամադրել: Նոր իշխանությունների ցանկացած քայլ, այդ թվում՝ ֆինանսական գործարքների հետ առնչվող, գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, ինչը բնական է: Նախորդ իշխանության հետ կապված կարծրատիպերը վերջնականապես արմատախիլ չեն եղել, իսկ իշխանության վարքը… Կարդալ ավելին »