Daily Archives: 19.01.2019

Ով՞պետք է հետաքրքրվի մեր թավշյա հեղափոխությունով և ներդրում անի:

Դավոսի ամենամյա ֆորումին հրավիրվում են բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ, առաջնորդներ, նշանավոր մտավորականներ։ Քննարկման հիմնական թեմանները համաշխարհային ամենահրատապ խնդիրներն են: Հիմա թե ինչ ՞օգուտ կտա մեր վարչապետի մասնակցությունը այս համաժողովին,որը իրեն հռչակել է պետական ռեսուրսները խնայող թիվ մեկ մարդը երկրում,դժվար չի պատկերացնել: Որ՞համաշխարհային ամենահրատապ նշանակություն ունեղող հարցի վրա կարող է նա ազդել,կամ ինչ՞տնտեսություն ունեցող երկիր է ներկայացնելու… Կարդալ ավելին »

Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար․ Փաշինյանը խաբել է ընտրողներին

Ինչպես եւ սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ խաբել է Ալավերդու ընտրողներին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հունվարի 18-ին հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ 2019թ․ գարնանը Հայաստանից «Ալավերդու պղնձաձուլական գործարանի» նախկին աշխատակիցների մեծ արտագաղթ է սպասվում։ Նրա խոսքով, այժմ, երբ, Հանրապետական կուսակցությունը իշխող ուժ չէ, ողջ պատասխանատվությունն… Կարդալ ավելին »

Փաշինյանը, Զիմզիմովը և արագաչափերը (տեսանյութ)7or.am

Հայաստանի 28-ամյա անկախության ընթացքում բազմաթիվ ընդդիմադիր շարժումներ են եղել: Օրվա իշխանություններին ընդդիմացողները, չնչին բացառություններով, հանրությանը փորձել են համոզել հետևյալ թեզի միջոցով. «Սրանք վատն են, թալանչի են, իսկ ահա մենք որ գանք իշխանության, չենք թալանի, որովհետև ազնիվ ենք, մաքուր ենք, մի խոսքով՝ լավն ենք»: Այսինքն՝ քննադատվում էր ոչ թե համակարգը, այլ անձը՝ իշխանավորը: Նրան վերագրվում էին սատանայական հատկանիշներ,… Կարդալ ավելին »

«Ուսուցիչներին «դաստիարակելու» հրապարակային այս գործընթացը հանրակրթությունը բարելավվելո՞ւ համար է»

Քրիստինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուսուցիչներին «դաստիարակելու» հրապարակային այս գործընթացը հանրակրթությունը բարելավվելո՞ւ համար է։ Այդ ոլորտում խնդիրները այնքա՜ն շատ են, որ վարքականոն մշակելուց առաջ (որում, ի դեպ, ոչ մի նոր բան չկա) գուցե արժե խոսել ծրագրերի փոփոխությունից, ավագ՝ չկայացած դպրոցից, դասագրքերի վճարից, անհամաչափ ծանր դպրոցական պայուսակներից, բնագիտական առարկաների մասնագիտական դասարանների բացակայությունից, երկու հերթով դասերից,… Կարդալ ավելին »

Ընտանեկան չու. գիտեք՝ հե՞շտ է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Գիտեք թե հոգեբանորեն հե՞շտ է հաղթահարել, երբ այր ու կին միանգամից հայտնվում են պետական բարձրագույն կառույցներում։ Դա նույնն է, երբ մարդ գետնի վրա  քայլելուց միանգամից թևերը բացվեն ու հավքի նման բարձրանա երկինք։ Բարձրանա ամպերին մոտիկ, հետո ներքև նայի ու զարմանա՝ վա՜յ էս ինչքան եմ ես բարձրացել, ինչքա՜ն փոքր են մարդիկ։ Հունիսի 11-… Կարդալ ավելին »