Daily Archives: 15.01.2019

Թունավորումներ՝ գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից

Ս.թ. հունվարի 14-ին ժամը 21:00-ի սահմաններում բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից  արտանետված շմոլ գազից թունավորվել են  Ստեփանակերտ քաղաքի Սարոյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչներ՝ 1995թ.ծնված Ա. Բ-ն, 1991թ.ծնված Հ.  Ք-ն, 2002թ.ծնված Օ. Ք-ն և 1965թ.ծնված Ա. Ք-ն: Ս.թ. հունվարի 14-ին ժամը 21:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում տեղակայված «Օջախ» խորովածանոցի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված… Կարդալ ավելին »

Ի՛մ ժողովուրդ դու արժանի չէիր , որ քեզ նման կերպ լկտիաբար խաբեին՝ հանուն սեփական պաշտոնի և իշխանության

Դուք չե՛ք փակելու, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք, և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետև ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է և այդ իշխանության լիազորությունն է նաև ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եվ նրանք, ովքեր փակում են ճանապարհներ, առնվազն հետևողական, ես ուզում եմ հասկանալ, որ ինչ-որ հարցի վրա ուշադրություն են ուզում հրավիրել: Իսկ նրանք, ովքեր ուզում են… Կարդալ ավելին »

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԵՆ

2019 թվականի հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը: Քննարկման ժամանակ ելույթներ են ունեցել փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Հայկ Ալումյանը, Էդուարդ Աղաջանյանը, Կարեն Մեժլումյանը, Հրանտ Անանյանը, Սեդրակ Ասատրյանը, Մելանյա Առուստամյանը, Արմինե Ֆանյանը,… Կարդալ ավելին »

Ասենք եթե մեկը կենդանիների պաշտպանության համար Սորոսից գրանտ է ստացել, ինձ կմեղադրի խոշոր եղջրավոր անասունների բռնաբարության մեջ

Նարեկ Մալյանի  գրառումը Ֆեյսբուք սոցիալական ցանցում իմ անձի նկատմամբ ահռելի արշավ է սկսվել։ Ինչպես տեսնում եք, այդ արշավի հեղինակները մարդիկ են, ովքեր միավորված են Սորոսի գրանտերի շուրջ։ Օրինակ՝ Լառա Ահարոնյանը, ում գրանտերը ներկայացնում եմ ստորև, մեղադրում է ինձ անհեթեթ բաներում։ Ստացվում շատ զավեշտալի վիճակ՝ տարիներ շարունակ Սորոսի փողերով գործունեություն ծավալած մարդիկ իրենց ստացած գրանտային ծրագրերի… Կարդալ ավելին »

Հարգելի՛ Նիկոլ, մամուլը կամ հասարակությունը մեղք չունեն, երբ Ձեր տիկինը լոբի մաքրելուց կամ տոլմա փաթաթելուց նկար է տեղադրում

Անի Կաղինյանը Ֆեյսբուքում գրում է. «Այսօր լսեցի Նիկոլի լայվի վերջին հատվածը, որտեղ մեղադրանքներ էին հնչում մամուլին ու հասարակությանը, որ խառնվում են իրենց գնումներին, խաշ ուտելուն, իրենց ընտանեկան կյանքին: Հարգելի՛ Նիկոլ, մամուլը կամ հասարակությունը մեղք չունեն դրանում, երբ Ձեր տիկինը լոբի մաքրելուց կամ տոլմա փաթաթելուց նկար է տեղադրում համացանց, երբ Ձեր որդին արձակուրդի է գալիս բանակից, ու… Կարդալ ավելին »

Դուք ճանապարհ չեք փակելու. Փաշինյանը՝ Էջմիածնի ցույցերի մասին hayastan24

Ես դատական որոշումների հետ որևէ առնչություն չունեմ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մարդկանց մոտ հարցեր են ծագում՝ բռնեցին, բաց թողեցին, հետո էլի բռնեցին, բաց թողեցին: Ես գիտեմ, որ դա նաև որոշակի նյարդայնություն է առաջացնում: Ուզում եմ արձանագրեմ մի բան՝ ես հույս ունեմ, որ դուք բոլորդ՝ առանց որևէ վերապահման գիտեք, որ ես ինքս այդ բռնել-բաց թողնելու… Կարդալ ավելին »

Պարզվում է պառլամենտական Հայաստանի խորհրդարանը ամրագրում է ոչ թե ժողովրդավարական արժեքներ, այլ գնում է հետ, դեպի ԽՄԿԿ անցյալ.Էդուարդ Շարմազանով

Նոր խորհրդարանի անդրանիկ նիստը մեկնարկեց մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ տրամաբանությամբ: Պարզվում է պառլամենտական Հայաստանի խորհրդարանը ամրագրում է ոչ թե ժողովրդավարական արժեքներ, այլ գնում է հետ, դեպի ԽՄԿԿ անցյալ: 131 ձայնով «Նիկոլի թվի» Հայաստանում միաձայն ԱԺ նախագահ ընտրվեց: Ականջդ կանչի Բրեժնև: Սա քիչ էր, մեկ էլ պարզվեց նեոբոլշևիկյան իշխանավորների սիրտը կոմֆորտ է ուզում: Հայտարարեցին,… Կարդալ ավելին »

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը

Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները փակ և գաղտնի քվեարկությամբ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 108 պատգամավոր: Մանե Թանդիլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 19 պատգամավոր: Հունվարի 15-ին տեղի ունեցած նիստում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նա նաև հայտնեց, որ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը… Կարդալ ավելին »

Հայաստանում խոզի գրիպից ևս մեկ մարդ է մահացել

Հայաստանում խոզի գրիպի բարդություններից եւս մեկ մահվան դեպք է գրանցվել: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սիրտ-թոքային անբավարարությունից մահացած 62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Մահը վրա է հասել սրտային անբավարարության սրացման արդյունքում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, տղամարդը բժշկական օգնության դիմել է ուշացած: Այս սեզոնին սա երկրորդ մահվան… Կարդալ ավելին »