«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ներկայացրած ֆեյքերի ցուցակի 72 տոկոսն իրական մարդիկ են

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը վերջերս հանդես էր եկել «Նիկոլ Փաշինյանին Ֆեյսբուքում սատարող ֆեյքերը» գլխագրով միհրապարակմամբ, որում նշվում է ավելի քան 2000 ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի մասին։

Հրապարակման հեղինակների խոսքերով, հանրային բարձր աջակցության իմիտացիա ստեղծելու համար Նիկոլ Փաշինյանը և/կամ իր կողմնակիցները ստեղծել են 2000-ից ավել կեղծ հաշիվներ, որոնք հավանում և մեկնաբանում են վարչապետի հրապարակումները, իսկ հարկ եղած դեպքում՝ տարածում դրանք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Այս պնդումները, սակայն, կեղծ են, ինչն ապացուցվում է միաժամանակ մի քանի ցուցիչներով։

Նախ, ինչպես երևում է հրապարակումից, ուսումնասիրության հեղինակները չեն տարբերում կեղծ և իրական օգտատերերին, ինչի արդյունքում հրապարակված «ֆեյքերի ցուցակում» հայտնվել է թվով 450 իրական մարդ։

Ի դեպ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի հրապարակման մեջ թեև նշվում է 2000 կեղծ հաշիվների մասին, իրականում ներկայացվում են  ընդամենը 625 իբր «կեղծ» հաշիվներ, որոնցից, ինչպես արդեն նշեցինք, 450-ն իրական մարդիկ են։

Անփութությո՞ւն է սա, թե՞ միտումնավոր սխալ՝ ասել չենք կարող, սակայն նշենք, որ հրապարակված ցուցակի առաջին տասնյակներում իրոք կեղծ հաշիվներ են, իսկ իրական մարդիկ ներկայացված են հաջորդիվ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է հրապարակված սակավաթիվ կեղծ հաշիվներին, նշենք, որ դրանց մի մասը ոչ թե գովաբանում է Նիկոլ Փաշինյանին, այլ հակառակը՝ քննադատում, երբեմն էլ՝ հայհոյում։ Ցուցակում հայտնված մյուս ֆեյքերը ոչ թե «նիկոլական» են, այլ համացանցում այլ գործունեություն են ծավալում, օրինակ՝ «Ֆաբերլիկի» գովազդով են զբաղվում։

Այսպիսով, կարող ենք ասել, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի հրապարակումը կեղծ է, իսկ մեղադրանքը, թե իշխանությունները բյուջետային գումարներով ֆեյքեր են պահում բարձր վարկանիշ ցուցադրելու համար՝ զրպարտանք։

Այդուհանդերձ նշենք, որ հրապարակված 625-անոց ցուցակում կա 47 կեղծ օգտատեր, որոնք մշտապես դրական մեկնաբանություններ են թողնում Նիկոլ Փաշինյանի հրապարակումների տակ։ Այս թիվը կազմում է հրապարակված ցուցակի 7․5 տոկոսը։

Վերոնշյալ կազմակերպության հրապարակած 450 իրական անձանց ցուցակը, որոնք ներկայաց իբրև ֆեյք, ներկայացնում ենք այստեղ։

fip.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով