Սա հո թաղման բյուրո չէ՞, որ ամեն մահացածի մասին լուրեր տանք. Ինչո՞ւ են մահացած երեխաների մասին լուրերը թաքցվում.analitik.am

Երեկ՝ հունվարի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև 24:00-ն ընկած ժամանակահատվածում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 6 ամսական երեխա է մահացել: Մահացածի բարեկամներից Ռոբերտ Գևորգյանն  այս մասին գրառում էր կատարել իր ՖԲ էջում՝ նշելով, որ ամեն հիվանդանոցում օրը 3 երեխա է մահանում:

Նշենք նաև, որ «Սուրբ Աստվածամայր»  ԲԿ-ում օրեր առաջ ևս մեկ երեխա էր մահացել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Analitik.am-ի հետ զրույցում Ռոբերտ Գևորգյանն ասաց, որ հիվանդանոցում չեն կարողանում համապատասխան բուժօգնություն ցույց տալ. «Երբ երեխային տեղափոխեցինք հիվանդանոց , սկզբից  չէին ուզում տիրություն անեին, բայց հետո Իսպանիայի  մեր բարեկամներից մեկը զանգել էր Առողջապահության նախարարություն, գոռգռացել և դրանից հետո միայն բժիշկները սկսել են խառնվել: Անիմաստ դեղերի անուններ են ասում, որոնք Հայաստանում չկա ու այդ դեղերն էլ մինչև զակազ ենք տալիս, արդեն շատ ուշ է լինում»:

Նա նաև  նշեց , որ մինչև հիմա երեխայի մահանալու պատճառը բժիշկները չեն ասել. «Երեխային տաքությունով բերել ենք հիվանդանոց, ոչ կարողացել են կյանքը փրկել, ոչ էլ ասում են՝ ինչից է այդպես եղել: Անընդհատ ասում են այս դեղը բերեք, այն դեղը բերեք ու դրանցից ոչ մեկը Հայաստանում չկա, իսկ դեղը գտնելուց հետո, մինչև եկավ հասավ մեզ, երեխան մահացավ: Բժիշկները ծնողներին ասել էին՝ լավ կլինի, հետո ասել էին՝ չգիտենք՝ ինչ է, հետո ասել են՝ կդզվի էլի ու այս 2-3 օրն անորոշ վիճակ էր: Երեխան 2 օր անշարժ պառկել է, իսկ 3-րդ օրը մահացել : Ցավալին այն է, որ միայն մեր երեխայի մասին չէ խոսքը, սա էլ երեխաների մահվան արդեն որերորդ դեպքն է ու Առողջապահության նախարարությունից ոչ մի բան չեն անում, իրանց մոտ լրիվ քնած վիճակ է: Ո՞ւմ էր պետք այս ամեն ինչը, որ պետք է այսքան վատ լիներ, գոնե լուսաբանեն, մի խորհուրդ տան, կանխեին վտանգը»:

Խնդրի մասին լիարժեք իրազեկ լինելու համար զրուցեցինք նաև «Սուրբ Աստվածամայր»  ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ, ով շատ վատ արձագանքեց մահվան դեպքերը մեկնաբանելուն. «Սա մահվան բյուրո չէ, որ ամեն մահվան դեպքի մասին հայտնենք ու խոսենք»: Բավականին երկար համոզելուց հետո պարոն Դալլաքյանն ասաց, որ 3 օր առաջ 6 ամսական երեխային 39 աստիճան ջերմությունով և պարալիզված  բերել են  հիվանդանոց. «Ամենաբարձր մակարդակով հետազոտություններ է արվել, բայց ոչ մի գրիպի վիրուս չի հայտնաբերվել: Սա ոչ խոզի գրիպ է, ոչ էլ ուրիշ ինչ-որ բան, ուղեղի և ողնուղեղի ծանր վիրուսային ախտահարում է՝ էցեֆալիտ, դրա համար բոլոր մկանները պարալիզված են եղել, իսկ երեխան էլ 3 օր արհեստական շնչառության ապարատների վրա էր, որից հետո մահացել է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

analitik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով