Ռոբերտ Քոչարյանը հաղթեց դատարանում

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության գործով՝ դատարանը, հերքման մասով հայցվորի ներկայացրած պահանջը բավարավել է ամբողջությամբ:

Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսպիսով, Երևան քաղաղի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, բավարարել է և պարտավորեցրել է www.1in.am լրատվական կայքում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակված չորս հոդվածներում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ հերքում հրապարկել այն մասին, որ հիշյալ հոդվածներում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունները իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է:

Հայցել Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար:

Միևնույն ժամանակ դատարանը նշել է, որ հերքում պետք է հրապարկվի վճիռն օրինական ուժ ստանալուց հետո երկու օրվա ընթացքում՝ առավոտյան ժամը 09:00-ին սահմաններում, իսկ վճիռն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակման պահից մեկ ամիս հետո»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատարանը մասնակի բավարարել է նաև հայցվոր կողմի ներկայացրած զրպարտության դիմաց փոխհատուցման վերաբերյալ 2.000.000 դրամի չափով պահանջից՝ 400 000 դրամը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով