ՊԵԿ նախագահի տեղակալ «Նակոլկա Շուշոն» ՊԵԿ-ում «վարում-ցանում» է՝ որպես իր բոստանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանից շարունակ դժգոհում են։ Համակարգում չհասկացվեց ո՛չ նրա նշանակումը, ո՛չ գործունեությունը։ Մեզ պատմեցին, որ «Նակոլկա Շուշոն», որն այդ մականունը ստացել է ոտքի դաջվածքի պատճառով, մաքսային ոլորտը չի պատկերացնում եւ այնտեղ «վարում-ցանում» է՝ որպես իր բոստանը, տեղավորել է իր ծանոթ-բարեկամներին, որոնք ոլորտի հետ քիչ առնչություն ունեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինքն էլ թեեւ չի պատկերացնում ոլորտը, բայց եկած օրվանից կառավարում է «Նորֆոլկին» փոխարինած մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող պետական ընկերությունը եւ անգամ «նորամուծություններ» է իրականացնում։

Օրինակ, կարծում է, որ բոլորը պետք է մի ընդհանուր կաբինետում աշխատեն։ Եվ դա հակակոռուպցիոն լուրջ քայլ է։ Ասում են, որ նա այս պաշտոնին է նշանակվել Արարատ Միրզոյանի կնոջ միջնորդությամբ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով