Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից. shame.am

Վրաստանում և Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների աշխատանքի առիթով ԶԼՄ-ներում աղմուկ բարձրացվել է, սակայն որևէ հասկանալի տեղեկատվություն և կոնկրետ գործողություններ դրանից հետո չեն հետևել։ «Ոչ մեկին ոչ մի տեղ չեն թողնում, ոչ մեկին ոչինչ ցույց չեն տալիս»,- հունվարի 13-ին «Вести FM» պետական ռադիոկայանի եթերում, «Նախկինները» ծրագրում ասել է ռուս քաղաքագետ, Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի (ՆՊՄԻ) տնօրեն Ալեքսեյ Մարտինովը՝ մեկնաբանելով Անդրկովկասի երկրներում «խոզի գրիպի» տարածման հետ կապված իրավիճակը։

Ինչպես արդեն տեղեկացրել է EADaily-ն, Վրաստանում հաստատվել է H1N1 վիրուսի տարածման հետևանքով մահվան 15 դեպք։ Հոսպիտալացվել է ավելի քան 800 մարդ։ Որոշ հիվանդանոցներ անցել են հիվանդների շուրջօրյա ընդունման։ Գրանցվել է մահվան ելքով մեկ դեպք Հայաստանում այդ նույն վիրուսի ազդեցությունից։ Հունվարի 11-ից Վրաստանի հետ սահմանը փակել են Հարավային Օսիան և Աբխազիան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծրագրի վարողներից մեկը՝ Գիա Սարալիձեն, նշել է, որ Վրաստանում բնակչության շրջանում նկատվում է սույն հարցի հետ կապված խուճապին մոտ իրավիճակ, որովհետև «ոչ ոք չի ցանկանում, որքան էլ որ քաղաքականապես լիցքավորված լինի, որպեսզի միլիոնանոց մեգապոլիսի» կողքին նման օբյեկտներ աշխատեն։ Փորձագետը միևնույն ժամանակ ափսոսանքով նշել է, որ վրացական իրականության կարևոր շատ հարցեր ներկայում լուծվում են ոչ թե երկրի ներսում, այլ նրա սահմաններից դուրս, իսկ երբեմն էլ՝ Թբիլիսիում մի հեռավոր երկրի դեսպանությունում։ «Մի բան փակելու համար (խոսքը Պենտագոնի կողմից ֆինանսավորվող լաբորատորիաների մասին է- խմբ.) բանալի է պետք։ Շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում, երբ մի կողմից և՛ էլիտաներն են վաղուց արդեն գտնվում ուղղակի ենթակայության տակ, և՛ այն ամենը, ինչ կապված է քարոզչության ու տեղեկատվության հետ, այդ ամենը վերցված ու զավթված է, և թե ինչպես դուրս գալ այս արատավոր շրջանակից՝ ինձ համար հանելուկ է»,- տրտնջացել է նա։

Ալեքսեյ Մարտինովն իր հերթին նշել է, որ մարդիկ «խոզի գրիպի» վիրուսի տարածումը կապում են այդ լաբորատորիաների առկայության հետ։ «Դուք կամ լրջորեն հերքեք սա, կամ այդ բոլոր օբյեկտների ստուգում անցկացրեք։ Ընդ որում՝ լուրջ ստուգում, այդ թվում հատուկ միջազգային կառույցների ներգրավմամբ։ Թե չէ այնտեղ մի ինչ-որ առասպելական Սկրիպալի են իբր թունավորում ու աշխարհով մեկ վայնասուն ու պատժամիջոցներ բարձրացնում, իսկ այստեղ իրապես մարդկանց մի ամբողջ կոնգլոմերատ են թունավորում չգիտես ինչով, ու բոլորը լռում են, բոլորի համար միևնույն է»,- դժգոհել է նա։

EADaily-ն մանրամասն պատմել է Վրաստանում և Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների աշխատանքի մասին։ Պենտագոնը կենսաբանական լաբորատորիաներ է ստեղծել աշխարհի 25 երկրներում։ Դրանց մի մասը գտնվում է Վրաստանում և Ուկրաինայում։ Այնտեղ ԱՄՆ ռազմական գիտնականները դիվանագիտական քողածածկի ներքո ստեղծում են վիրուսներ, մանրէներ և տոքսիններ։ Ավելի պարզ ասած՝ նոր կենսաբանական զենք,- ասվում է Մերձավոր Արևելքի ուսումնասիրման կենտրոնի համար բուլղարացի լրագրողուհի Դիլյանա Գայթանջիևայի կատարած հետաքննության մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2008-ից Պենտագոնը Հայաստանում ստեղծել է մոտ մեկ տասնյակ բիոլաբորատորիաներ, որոնք աշխատում են ամերիկյան պաշտպանական «Համատեղ մասնակցության կենսաբանական ծրագրով» (ՀՄԿԾ)։ Այս մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ «ԱՄՆ լաբորատորիաները Հայաստանում. ինչպե՞ս է բիոզենքն «աշխատում» Ռուսաստանի և Իրանի սահմանին» հոդվածում։

Արժե նշել նաև, որ Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն վերջերս փաստաթղթեր էր ներկայացրել, որոնք վկայում են Վրաստանի Լ.Սաքվարելիձեի անվան հիվանդությունների և հանրային առողջության պահպանման վերահսկողական կենտրոնի («Լուգարի լաբորատորիա») կողմից Վրաստանի բնակչության վրա վտանգավոր փորձարկումների իրականացման մասին։ «Այս փաստաթղթերին ծանոթանալիս ձեռքերդ այրվում են։ Դրանք ապացուցում են, որ լաբորատորիայում կարող էին փորձարկումներ անցկացվել Վրաստանի բնակիչների վրա։ Ահա 30 մահացածների ցուցակը, որոնք բուժում են ստացել հեպատիտ С-ից, նրանցից 24-ը մահացել է նույն օրը։ «Մահվան պատճառը» սյունակում նշվում է՝ «անհայտ է», և ոչ մի հետաքննություն այնուհետև չի իրականացվել։ Պացիենտները փաստաթղթերում նշվում են համարներով»,- ասել է Իգոր Գիորգաձեն։

Աղբյուրը՝ EurAsia Daily

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով