Նոր աղմկահարույց ֆիլմը «Մարտի 1»-ի վերաբերյալ

2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրությունների բողոքարկում, իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել 2008 թ. Հայաստանի նախագահական ընտրություններից հետո Երևանում։ Մի շարք բողոքի ակցիաներ և հանրահավաքներ, որոնք սկսվել են 2008 թ. Փետրվարի 19-ից հետո։ Բողոքներն ուղղված էին ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ և կազմակերպված էին նախագահի թեկնածու, Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից։
Ինչպես հենց ամենասկզբից, այսօր առավել կասկած է հարուցում հարցը՝ արդյո՞ք պատասխան են տալիս մեղավորները և արդյո՞ք լիարժեք քննություն է ընթանում։ Արդյո՞ք հեղափոխական իշխանությունը խնդիրը դրել է բացահայտել իրականությունը, թե՞, այնուամենայնիվ, փորձ է անում իրադարձության սցենարն իր ուզածով վերաշարադրել՝ հաշվի առնելով որ տասնամյա իրադարձությունների հիմնական դերակատարներից էր հենց Նիկոլ Փաշինյանը։

Հարցերը շատ են։

Ռուսաստանաբնակ հայտնի հեռուստալրագրող Ռոման Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին վավերագրական ֆիլմի ստեղծման մասին։

Հայկական «Հինգերորդ ալիքի» եթերում ցուցադրեցին Ռոման Բաբայանի «Մարտի 1-ի գործը» ֆիլմը։ Հեղինակը երկու սերիաներում ներկայացրել է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած իրադարձություների տեսախրոնիկան ու մասնակիցների հիշողությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գործ N° մարտի 1,իրական փաստեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով