«ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԷԴ ՀՈՂԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ` ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» iravunk.com

Եվ ես հիշեցի Աղդամը: Երեխաներս վազվզում են ավերակ տների արանքում, ես ու կինս մի բլուրի վրականգնած նայում ենք դեպի արեւելք: Սա անսովոր զգացողություն է. կանգնած ենք մի հողի վրա, որտեղ տեր ուտնօրենը հայ զինվորն է, ու այդ հողը դաշտավայր է, իսկական դաշտավայր, ու այդ տեղից երեւում էանսահմանը: Մենք նայում ենք դեպի արեւելք, ու ինձ թվում է, թե իմ հայացքը զարկվում է Պամիրի լեռներին: Ես կանգնած եմ այստեղ, իմ արյունակից հայրենակիցների միջավայրում, այստեղ Հայաստանի օրենքներն ենգործում, սա դաշտավայր է, եւ իմ հայացքը զարկվում է Պամիրի լեռներին: Ու ես ամաչում եմ, որ չեմմասնակցել այդ պատերազմին: Ես ու կինս նույն բանն ենք մտածում, բայց չենք համարձակվումբարձրաձայնել: Ի վերջո նա ավելի համարձակ է գտնվում եւ ասում է.

– Ինչպե՞ս կարելի է այս հողերը վերադարձնել Ադրբեջանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք մեր թերթում քննադատում ենք կոշտ գծի կողմնակիցներին, իսկ շաբաթ-կիրակի ինքներս էլ ասում ենք` ոչ մի թիզ հող թշնամուն: Ի՞նչ է սա, կեղծի՞ք: Ավելի շուտ` սրտի եւ ուղեղիհակամարտություն: Սիրտը ուզում է, ուզում է, որ դաշտավայրըիրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղըասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, եւ առնվազնպետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզպետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության​​​​

Հատված ՆԻԿՈԼՓԱՇԻՆՅԱՆԻ

«Երկրի հակառակ  կողմը» գրքից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով