«Մանիկյուր բոքոնիկներդ ստվեր եք գցում Նիկոլի՝ բոլորի կողմից ընկալվող չսափրված կերպարի վրա»

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չսափրված նորաթուխ մանիկյուր բոքոնիկներդ ստվեր եք գցում երկրի վարչապետ ՆԻԿՈԼԻ, արդեն իսկ բոլորի կողմից ընկլավող չսափրված կերպարի վրա…»:
«Կա՛նգ առ Նիկոլ» թե՛ առաջին, և թե՛ երկրորդ նամակ ուղերձներս վերաբերվում էր նշանակածդ կադրերին, որոնք կտրուկ բացասական ազդեցություն թողեցին ունեցածդ իմիջի վրա, իմաստ չեմ գտնում այդ թեման շարունակել, քանի որ ասողին լսող էր պետք և ոչ թե հաջորդ քայլդ լիներ Պառլամենտական կառավարման անցած երկրի ԱԺ-ն համալրել քաղաքական տկարամիտներով՝ բացառությամբ 2 տասնյակ պատգամավորների, որոնցից մի 5-ը կասեի հաջողված երիտասարդներ են, իսկ մյուսները հնաբնակ քաղաքական գործիչներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկիր, որը մերն է, որի սահմաններն արյամբ են ընդգծված, որի դաշտերը դեռ կարմիր են մեր եղբայրների թափված արյունով և հատկապես, որ ամեն պահ սպասվում է թշնամու կողմից վերսկսվող պատերազմ․ նման ձևավորում ստացած ԱԺ-ն, որտեղ որոշվելու է մեր երկրի, պետության և ժողովրդի ճակատագիրը, առնվազն չգիտեմ ինչպես անվանել․․․ թեպետ քո մեջ միշտ ցանկացել եմ տեսնել նորմալ հայրենասեր մարդու կերպար և հատկապես ողջունել եմ իշխանափոխությունը և քեզ որպես նրա առաջնորդի, թեպետ որ այդ իշխանափոխությունը 2014-ին տեղի ունեցած ժողովրդական մեծ ընդվզման վերջնական արդյունքն էր, որի առանցքային դերակատարներից էին ժողովրդի կողքին կանգնած ազատամարտիկները՝ հատկապես Երդվյալ Ազատամարտիկների միության տաս հա՜զարից ավելի անդամներ։ Բայց այսօր երկրի օրենսդիրը և գործադիրը ձևավորվել է թրաշամանուկներով, որոնք իրենց դեմքի մազածածկույթի տակ թաքցնում են իրենց մանիկյուր կեցվածքները, իսկ տկար հոգիներում օտարամիտ ախտերը։ Այն ինչ մեր երկիրը վտանգի, հերոսականի, ճակատագրող իշխանավորի տեղ է, ովքեր լավ գիտեն մեր անկախ պետականության արժեքը՝ պատերազմում տարած հաղթանակներից ծնված Եռաբլուրի արյան գինը և հայ ժողովրդի վիշտն ու տառապանքները։

Նշանակված մարզպետներդ ու քաղաքապետերդ ամբողջապես գաճաճների հավաքածու են, որոնք թեկուզ ավանակի կարգավիճակով կողքիդ քայլելով ձգտել են մի աթոռ փախցնեն, բայց արդյո՞ք դժվար է քո կողմից նկատել, որ ժամանակ առ ժամանակ այդ գաճաճների վրա նստելով միշտ էլ քո ոտքերի հաշվին ես առաջ գնալու։ Հետաքրքիր է այդ գաճաճների հետ ճանապարհվելով մինչև ու՞ր ես հասնելու, չէ՞ որ նրանք իրենց գաճաճությամբ միշտ էլ բարձրացնելու են քո հակառակորդների հասակը։
Լսի՛ր Նիկոլ, եթե արագ կերպով երկրում հայրենասիրությունն ու ազգային գաղափարախոսությունը չդարձնես կենտրոնաձիգ ուժ և քաղաքական-տնտեսական միտք, ապա երկիրը տանելու ես կործանման։
Երկիրը սկսել է ղեկավարվել ՀՀՇ-ի հայտնի մեթոդներով, այսինքն ինչը իմ կուսակցությանը չի, ընդունելի չի, ով մեր դեմ է նա սև է կամ հակահեղափոխական։ Ի վերջո Հայաստան երկիրը մեր ազգի ժողովրդի կնճիռներն են և ոչ թե կուսակցությունների միջև հակամարտության խնդիրների կամ թե նրանց այլանդակ մտքի ու պայքարի։
Սարսափելին նա է, որ երկրում ազգային գաղափարախոսությունը արդեն համարում են կեղծ կատեգորիա՝ ուղղորդվելով օտար ու պաշտպանության կարիք չունեցող երկրների դասական մտածողությունից։ Այնինչ աշխարհի խոշոր պետությունները, որոնք պրոպագանդում են աշխարհում այդ գաղափարը որպես նացիոնալիստական և ֆաշիստական գաղափարախոսություն, պարզապես դա հզոր և Սորոսի հիմնադրամին ֆինանսավորող պետությունների միտումն է՝ աշխարհում պայքարող փոքր ազգերի ինքնությունը ոչնչացնելու համար։ Այնինչ այդ պետություների հզոր լինելու փաստը կայանում է նրանում, որ իրենց ազգային ավանդույթներն ու ազգային գաղափարախոսությունը հանդիսանում են իրենց երկրների ուղղորդված քաղաքականության հիմնաքարը։
Այսօր պիտի ապրենք և գործենք նոր Հայաստանում, կտրուկ պիտի հոգեփոխվի մեր ժողովուրդը, դրսից հայրենիք ներմուծվող ախտերը պիտի արմատախիլ արվի, քանի որ դրանք արդեն դառնում են թունավոր դաշույն և մխրճվում մատաղ սերնդի հոգեկերտվածքում, պիտի փոխվի երիտասարդության մտածելակերպը և արյամբ ձեռք բերված մեր անկախ երկրում ծնված ամեն մի մանչի հոգում պիտի դրոշմվի իր ժողովրդի և հայրենիքի համար մեռնելու պատրաստակամություն ունեցող զինվորի գաղափարը։
Երկրում պիտի բարձրացվի ազատամարտիկի դերը, նրանք ովքեր կյանք ու եռանդ չեն խնայել մեր երկրի և մեր անկախ պետականության համար։
Մանվելների պատճառով չի կարելի ժողովրդի մեջ ստեղծել կամավորականների նկատմամբ բացասական կարծիք և տրամադրություն։
Երկրի հերոս լինելը դա միայն կտրիճ լինել չէ, ինչ խոսք, որ նաև պետք է ունենալ պայծառ բանականություն և լուսավոր ներս, որն իր տեսակով օրինակ կլինի բոլոր ժամանակների սերունդների համար։
Այսօր ընդունելի չէ այն երևույթը, որ ամեն հնարավոր պահ երկրում ջանք չի խնայվում ժխտել հայրենասիրության գաղափարը, ազատամարտիկ հասկացությունն ու նրա կերպարը։ Իշխանական վերնախավում, եթե շատ-շատերը իրենց չեն տեսնում հայրենասիրական դաշտում դա չի նշանակում, որ պատերազմող երկրում պիտի սրտխառնուկ ապրեն արյան գաղափարով ապրող ազատամարտիկներից։
Ազատամարտիկ հասկացությունը մեր ժողովրդի մեջ դարերից եկող հղկված, հայրենի հողին միաձուլված կերպար է, ովքեր կյանք ու արյուն չեն խնայել մեր երկրի ու անկախ պետականության համար, որոնք էլ ժողովրդի աչքին այնուամենայնիվ մնացել են խղճի ու բարոյականության, կամքի ու հայրենասիրության խորհրդանիշ։ Միայն այդ տեսակը կարող է ազգային ինքնարժեքությանը ծառայել և նման տեսակով է հնարավոր ժողովրդի մեջ գոյություն ունեցող այսօրվա սև ու սպիտակի պառակտվածության մեջ արթնացնել հավաքական ճակատագրի գիտակցությունը։
Այսօր գաղափարի ու ոգու ուժի տեր մարդիկ գոյություն ունեցող քաղաքական դաշտի շնորհիվ մեկուսացված են երկրի կառուցման գործընթացից։ Հակառակի պես ներկայիս քաղաքական դաշտը թռչուններին վախեցնող խրթվիլակներին համահունչ իշխանական մի բազմություն է ծնել։ Ժխտելի չէ, որ քաղաքական դաշտի գոյությունը դա հասարակության խնդիր է, բայց այսօր ունենք սոցիալական խնդիրները իրենց համար գերխնդիր դարձրած էֆորիկ հասարակություն և ստեղծված քաղաքական դաշտը բուն առ իշխանության կամքի հետևանք է դարձել։
Ինչ խոսք, որ ամեն մի իշխանության համար երկրում տիրող սոցիալական խնդիրները առաջնային են, բայց պատերազմող երկրներում, եթե այն դարձնում են գերխնդիր, ապա ունենում են պարտված պատերազմ և կործանված ժողովուրդ։

Ցավում եմ, որ նմանատիպ իշխանական դաշտով է (դա լինի գործադիր, թե օրենսդիր) պայմանավորված հայ մարդու իդեալը, որի շնորհիվ տեղի է ունենում մարդու վիճակի այլասերում և փոքրացում, և պետության մեջ տեղի է ունենում ճակատագրող մարդու անկման ու փոքրացման մի պրոցես, ուր միջակավորվում են բոլոր արժեքները։
Հասկացե՛ք, պարտվողական հոգեբանության տեր բոքոնիկներ, տան պատերի մեջ և հայելու առաջ մորուքներով հիանալը լավ է, բայց նա ձեր մանիկյուր կեցվածքը երբեք չի առնականացնում, բայց գոնե հարգած ունեցեք Նիկոլ վարչապետին, որի շնորհիվ եք հայտնվել ձեր աթոռներին և սափրեք ձեր մորուքները, այլ կերպ թե՛ երկրի ներսում, և թե՛ երկրից դուրս բոլոր հանդիպումների ժամանակ էժանացնում եք երկրի հեղափոխական առաջնորդի դեմքի մազածածկույթը։
Չգիտեմ Նիկոլ, եթե դեմքի մազածածկույթը ՔՊ-ի որոշմամբ որպես ներկայացուցչական ոճ չի մտնում, ապա խորհուրդ կտամ բացի քո դեմքի մազածածկույթից, քո վարչապետության առաջին քայլդ լինի բոլորին սափրել տալը։ Այդ չսափրված նորաթուխ մանիկյուր բոքոնիկներդ պարզապես ստվեր են գցում երկրի վարչապետի, երկրի գլխավոր գերագույն հրամանատարի՝ արդեն իսկ բոլորի կողմից ընկալվող Ձեր այդ չսափրված կերպարի վրա։
Անգամ պատերազմի ողջ ընթացքում բազում հրամանատարների դեմքը մազածածկույթ չի ունեցել, պարզապես հայացքներն են եղել առնական և այդ կերպով են միշտ դուրս եկել ընդդեմ ազերիների։ Հարազատներ եմ կորցրել պատերազմում, Արցախի և Հայաստանի Հանրապետության մարտական խաչի ասպետ հերո՜ս Սամվել ախպեր եմ կորցրել, բազմիցս ես եմ վիրավորվել, ՀՀ մարտական խաչի ասպետ եմ, բայց մենք էլ անգամ սարերում մազածածկույթով երբեք հանդես չենք եկել։ Պարզապես այսօր նեղված եմ ստեղծված իրավիճակից, հոգիս է դառնացած, չխոսեմ սիրտս նռան պես ճաք կտա, լսի՛ր Նիկոլ, վերջապես կյանքը կամովին տալ ազգին մարդկային բացարձակ որակ է, որն իր էությամբ բարձր է ազգային գաղափարախոսության ամեն մի դրսևորումից։
Մենք պետք է կարողանանք պահպանել հայրենիքի համար զոհվելու պատրաստակամություն ունեցող կամավորականի ոգին, ի վերջո նրանք ծնվում են արյան գաղափարի ներքո և կյանքի են կոչվում նվիրվելով հայրենիքին և ժողովրդին։ Իսկ եթե իրոք ցանկանում ես երկիրը հանել այս հետհեղափոխական ծանր վիճակից, պիտի պետության կառավարման ոլորտից դուրս շպրտես կուսակցական մտայնությունը և անարի ու պարտվողական հոգեբանության տեր մարդկանց, որոնք հենց իրենք են իրենց գործելաոճով ու հոգեբանությամբ երկրի ամենաօրահաս պահին գաղթի ճամփի սիրահարները։
Երկրի ճակատագրի այս պատասխանատու ժամանակահատվածում անհապաղ կառավարությանդ մեջ պետք է կարողանաս հավաքել ժողովրդի միջից եղած նույնացեղ անհատների կապակցումից կազմված բարձր տեսակի մարդկանց, որոնք հանդես կգան իրենց կազմով, նոր ուժով և ծրագրով։ Այլ կերպ երկրում տարվող նմանատիպ քաղաքականությամբ կձախողվի մեր ժողովուրդը, որտեղ չկա հստակ ծրագիր և նպատակ, իսկ եթե կա էլ, ապա դա ազգային չէ։
Ինչևէ՝ որպես ԵԱՄ-ի հիմնադիր նախագահ ողջ միության կողմից շնորհավորում ենք Ձեզ երկրի վարչապետի և երկրի գերագույն գլխավոր հրամանատարի ընտրվելու կապակցությամբ, քանի որ դա անժխտելի է, ցանկանում ենք ունենալ տնտեսությամբ հզոր և անվտանգ երկիր։Երդվալ Ազատամարտիկների միության հիմնադիր նախագահ»:
«Մարտական խաչի ասպետ»՝ Ռուբեն Գևորգյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով