Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, իր զորակցությունն է հայտնում և շնորհավորում, նորակոչիկ զինվորներին և նրանց ծնողներին

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, իր զորակցությունն է հայտնում և շնորհավորում, նորակոչիկ զինվորներին և նրանց ծնողներին:

Ծնողներին, ոգու ամրություն և համբերատարություն ենք մաղթում, որպեսզի քաջալերեն իրենց վազվակներին և ո՜չ թե խանգարեն, այլ էլ ավելի օգնեն, ինտեգրվել զինվորական կյանքի մեջ: Նորակոչիկ զինծառայողներին, մաղթում ենք տոկունություն, ուժ և զգոնություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի՜շտ իմացեք, որ դուք պաշտպանելու եք, Եռաբլուրում ննջող մեր մարտիկների սուրբ արյամբ ազատագրված դիրքերը, որոնք անգին են մեր ազգի համար: Դուք գալիս եք փոխարինելու, ձեր ավագ սերունդներին՝ մեզ: Դուք գալիս եք յուրացնելու մեր ռազմական գործը, որը մենք ավանդել ենք կանոնավոր բանակի սպայական անձակազմին: Հարաբերվեք նրանց հետ, ինչպես ձեր ծնողի հետ: Հարկ եղած դեպքում, Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները կհասնեն ձեզ օգնության, սակայն առաջին զարկը՝ ձերն է և ձեզ հետ, ձեր կողքին, միասնական բռունցք դարձած, պետք է լինեն ձեր սպաները:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ՝ Գրիգոր Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով