ՀՀ գլխավոր թոքաբանը ռիսկի խմբերի մեջ չմտնող անձանց զանգվածային պատվաստման անհրաժեշտություն չի տեսնում

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը կոչ է անում գրիպի դեմ պատվաստում ստանալ այն անձանց, ովքեր մտնում են ռիսկի խմբերի մեջ. դա վերաբերում է հատկապես երեխաներին և տարեցներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում բժիշկն ասաց, որ այսօրվա դրությամբ ռիսկի խմբերի մեջ չմտնող անձանց զանգվածային պատվաստման անհրաժեշտություն չկա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հենց բժիշկը պետք է որոշի՝ պատվաստումն անհրաժեշտ է, թե ոչ: Պետք է պարտադիր երեխային հետազոտել, հասկանալ, արդյոք այդ երեխային կարելի է պատվաստել, թե ոչ»,- եզրափակեց գլխավոր թոքաբան Ոսկանյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով