Հեռուստաընկերություններից մեկում կարելի է ստեղծել «Շաբաթվա անգրագետները» խորագրով կարճամետրաժ հաղորդում

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մի գաղափար է ծնվել, չգիտեմ՝ ինչպես կընդունեք…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հեռուստաընկերություններից մեկում կարելի է ստեղծել «Շաբաթվա անգրագետները» խորագրով կարճամետրաժ հաղորդում, որով հրապարակվեն նախորդ շաբաթվա ընթացքում հրապարակայնորեն հնչեցված քաղաքական ամենաանգրագետ երեք ելույթները՝ համապատասխանաբար՝ 1-ին, 2-րդ և 3-րդ պատվանդաններով:

Գուցե այս կերպ հնարավոր լինի զսպել քաղաքական ու քաղաքագիտական խելահեղությունների, ահասարսուռ արտաքինով եթեր ներխուժած տկար գործիչների անպտուղ դատողությունների և պետական մտածողության հիմքերը խարխլող անբովանդակ ելույթների տարափը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով