ՀԱԿ-ի վերածնունդը. հաջորդը Լևոն Տեր-Պետրոսյա՞նն է

ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը այսուհետ գլխավորելու է վարչապետ Փաշինյանի մամուլի ծառայությունը:

Այս մասին, մասնավորապես, Կարապետյանն ինքն է գրառում կատարել Facebook-ում՝ հայտնելով, որ նման առաջարկ մի քանի օր առաջ վարչապետից է ստացել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարապետյանն իրականում սովորական մեկը չէ, այլ, ինչպես հատնի է, հանդիսանում է  Լևոն Տեր-Պետրոսյանին մոտ կանգնած գործիչ:

Կարելի է՞, արդյոք, ենթադրել, որ Կարապետյանի նշանակումով Հայաստանում կարող է սկիզբ դրվել կադրային քաղաքականության նոր փուլի, ու հետզհետե ՀԱԿ մյուս անդամներին նույնպես հնարավորոթյուն տրվի ներգրավվելու ասենք պետական կառավարման տարբեր օղակներում շատ ավելի լայն կերպով, քան դա արվում է ներկայում: Եվ վերջապես՝ կարո՞ղ է, արդյոք, Կարապետյանի նշանակումն ինչ-որ կերպ կապվել Լևոն Տեր-Պետրոսյանի հավանական վերադարձի հետ, ինչի մասին միառժամանակ առաջ գրվել էր որոշ լրատվական ռեսուրսներում, երբ խոսվում էր Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալու մասին. նրա հավանական վերադարձը կապվել էր արցախյան խնդրի հետ: Այլ խսքերով՝ կարելի է՞, արդյոք, Կարապետյանի նշանակումը համարել Տեր-Պետրոսյանի հավանական վերադարձի առաջին նախանշաններից, թե՞ սա ուղղակի նրա մասնագիտական կարողությունների գնահատաման արդյունք է, իշխանություների կողմից նմանօրինակ հարցերում առավել մեծ լայնախոհության դրսևորման արգասիք:

Բոլոր դեպքերում կասկած չկա, որ Վլադիմիր Կարապետյանը բարձր պրոֆեսիոնալ է ու կարողանալու է իր ուսերին տանել այն ծանր բեռը, որ ենթադում է իր կողմից զբաղեցրած պաշտոնը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Norlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով