Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

ՀՀ մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի հանրային կապերի մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 9-ին թատրոնի աշխատակազմին հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։ Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ղարիբյանի խոսքով՝ 2018 թվականի դեկտեմբերի 30-ին լրացել էր թատրոնի նախկին տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը:

«Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականության՝ բոլորՊՈԱԿներում մինչ այժմ նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները նորանձինք ենսակայն սա չի նշանակումոր նախկին տնօրեններն այլևս իրավունք չունենմասնակցելու հայտարարված մրցույթին»,- նշել է փոխնախարարը։

Ղարիբյանը շնորհակալություն է հայտնել  Դավթյանին երկարամյա և արդյունավետ գործունեության համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆրեդերիկ Դավթյանը թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 1999 թվականից։ Որպես դերասան թատրոնում աշխատանքի է անցել 1993 թվականից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով