Կողոպուտ Երևանում. կողոպտիչն ասել է, որ «ինքը Ֆանտոմասն է» և թալանել է Varks.am-ում եղած ողջ գումարը

Երեկ՝ հունվարի 14-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում անհայտ աձը վճարում կատարելու պատրվակով մտել է Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող Varks.am ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղ, մագլցել սպասարկման տաղավարի վրայով, հասել դրամարկղի մոտ, տաղավարի ստորին հատվածում դրված դարակի մետաղյա դրամարկղը բացել և այնտեղից բացահայտ հափշտակել է ողջ գումարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողոպտիչը կողոպուտ անելու ժամանակ այնտեղ գտնվող աշխատակիցներին ասել է, որ ինքը ոչ ոքի չի ուզում վնասել. պարզապես «ինքը Ֆանտոմասն է» և իրեն գումարն է անհրաժեշտ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում; Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կողոպտիչ «Ֆանտոմասին» և գողացված գումարները հայտնաբերելու ուղղությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով