Կլինեն աղմկահարույց ձերբակալություններ. Փաշինյանի «սիրելի օպերացիան».henaran.am

Չկա մի ոլորտ բացի մարդ բռնելու ոլորտից, որտեղ Փաշինյանը հաջողություն գրանցած լինի: Նիկոլ Փաշինյանը տանուլ է տալիս բոլոր ոլորտներում: Տպավորություն է, թե ամեն ինչ արվում է Հայաստանը հիմնարար թուլացնելու, մեկուսացնելու համար. սկսեցին եկեղեցուց, անցան կրթությանն ու արժեքներին, ապա բանակին, իրավական համակարգը, հետո մշակույթը, սփյուռը, հասան շախմատին: Այն խնդիրները, որոնք այս իշխանափոխության հիմքում էին եւ նրա առաջնորդերի շուրթերին, շարունակում են խորանալ, Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը.

«Նիկոլ Փաշինյանը վերելքի փոխարեն վայրէջք է արձանագրում եւ արտաքին, եւ ներքին քաղաքականության մեջ:  Աշխատավարձերը եւ կենսաթոշակները չեն բարձրանում, գործազրկությունը նոր ծավալներ է ստանում, ինչպես ինքը՝ Փաշինյանն էր ժամանակին հայտարարում պապիկ-տատիկների «նիսյաների» մասին, նույն ծավալով կան, պետական աշխատողները կրճավում են, իշխանությունը հայտարարում է, որ սոցիալական ցավոտ «բարեփոխումներ» են արվելու, տնտեսությունը երկու անգամ անկում է գրանցում, ապրանքները թանկանում են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արտաքին քաղաքական դաշտում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ կապված խայտառակությունը դեռ չմարսած, հիմա էլ Արցախի շուրջ են «քյանդրբազություն» անում: Մայիսին Փաշինյանը հայտարարեց, որ ինքը քանի որ արցախյան ծագում չունի, պետք է հասնի նրան, որ Ստեփանակերտը մասնակցի բանակցային գրծընթացին, մինչդեռ նախօրեին 5-րդ հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով, բայց Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը չէր մասնակցում: Ի՞նչ է, սա էլ էր Փաշինյանի հերթական շոո՞ւն: Ադրբեջանը, որ Հայաստանի նախկին իշխանություններին հանցագործ է համարում, չգիտես ինչից ելնելով՝ հույսեր է կապում նոր իշխանության հետ: Ինձ համար վիրվորական կլիներ, որ հակառակորդ երկիրը մեր իշխանությանը գովբներ, ոնցոր Թալեաթը Արմ Մանուկյանին գովերգեր, նույնն է: Ի՞նչ խաղաղություն է նախապատրաստվում, ինչի՞ դիմց, ի՞նչ ակնարկներով հաղորդագրություններ են տարածվում»,-տարակուսեց մեր զրուցակիցը:

Շարմազանովը համոզված է, քանի որ Փաշինյանը չի կարողանում հաց ապահովել՝ լուծել ժողովրդի սոցիալական խնդիրները, կդիմի հին Հռոմում հայտնի մեթոդին՝ «կլինեն աղմկահարույց ձերբակալություններ, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղի բուն թեմայից, ինչ խոտումներով իշխանության է եկել»:

Փաշինյանը խոստացել էր, որ գազի գինը իջնելու է, մինչդեռ գազը թանկացել է: Խոստացել էր, թե ինքը կախարդական փայտիկ ունի եւ թռիչքձեւ զարգացում ենք ունենալու, Հայաստանում աղքատ մարդ չի լինելու, մինչդեռ խնդիրները գնալով խորանում են: Լավ, կախարդական փայտիկը փչացավ, բայց 9 ամիս անց մենք չենք տեսնում այդ երևույթները վերացնելnւն ուղղված որևէ գործնական քայլ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինքը փողոց էր փակում, խախտում սահմանադրական կարգը, հիմա մարդկանց վրա մատ է թափ տալիս, թե իրավունք չունեք փողոց փակեք: Էդ ինչի՞, Նիկոլ Փաշինյան, քո արյունը էս մարդկանց արյունից կարմի՞ր էր, որ դու փողոց էիր փակում, թե՞ այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին»,-հարցնում է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը նկստում է, որ եթե ԱԺ ընտրությունները մայիս ամսին լինեին, Փաշինյանը դժվար թե 50 տոկոս վստահություն ունենար, քանի որ եթե Երեւաի քաղքպետի ընտրություններին նրա թեկնածուն մոտ 80 տոկոս ձայն տացավ, խորհրդարանական ընտրություններին հանրային վստահության քվեն 10 տկոսով կրճատվեց: Եւ որպեսզի ստեղծված իրավիճակից դուրս գա, ըստ Շարմազանովի՝ Փաշինյանը կբեմադրի իր համար «սիրելի մարդ բռնոցի օպերացիան»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով