Խաղաղության այլընտրանքը կատաստրո՞ֆան է (տեսանյութ)7or.am

Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն Արցախի հարցով չի բանակցելու։ Ճիշտ էր այդ հայտարարությունը, թե ոչ, թողնենք մի կողմ։ Փաստն այն է, որ Փաշինյանն այժմ ինտենսիվորեն բանակցում է Ալիևի հետ։Նրանք արդեն 3 անգամ հանդիպել են։ Դավոսում Բոլթոնի հովանու ներքո տեղի ուենցածն ամենաուշագրավն էր։

«Բանակցություն» բառից խուսափելը դեռ չի նշանակում, որ չես բանակցում։ Միգուցե այդպիսով փորձ է արվում նախկինում արված հայտարարության տակից դուրս գալ, բայց դրանից բան չի փոխվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բանակցություններ կան, և դրանք մտել են վտանգավոր փուլ, քանզի արդեն քննարկումները, տեսակետները և առաջարկները հայտնվելու են թղթի վրա, ու ստացվի նոր փաստաթուղթ։ Այ այդ ժամանակ կսկսվի «կինոն»։ Իսկ մինչ այդ կողմերին կոչ են անում ժողովուրդներին պատրաստել խաղաղության։

Մամեդյարովի հետ 4 ռաունդ բանակցած Զոհրաբ Մնացականյանը հայտարարում է, որ խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է։ Դա բանակցությունների արդյունքներից ու սպասվող զարգացումներից վախեցած մարդու հայտարարություն է։ Յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք։

Մնացականյանը, թերևս, հասկանում է, որ ի հայտ է գալու այնպիսի փաթեթ, որին «այո» չի կարող ասել պաշտոնական Երևանը, ինչն էլ կմեծացնի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Հենց դրանից է վախեցած Մնացականյանը, քանզի ներսից է տեսնում ամեն ինչ, բայց սխալը տեղի է ունեցել ամենասկզբում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու հիմա Մնացականյանը փորձում է խաղաղություն մուրալ։ Բայց խաղաղություն մուրալով խաղաղություն հնարավոր չէ ստանալ։ Ճիշտ հակառակը՝ պատերազմն ավելի կմոտենա։

2–րդ համաշխարհային պատերազմի ժամանակ էլ էին ուզում Հիտլերին գոհացնել, որպեսզի խաղաղություն լինի, բայց ստացվեց իրական կատաստրոֆա։

Ինչպես դիպուկ նկատել է Չերչիլն այդ թեմայով՝ անգլիացիներն ուզում էին նվաստանալ, որպեսզի պատերազմ չլինի, բայց ստացան և՛ պատերազմ, և՛ նվաստացում։

ՀՀ իշխանություններն ինչպե՞ս են ժողովրդին պատրաստելու խաղաղության, ու արդյոք դա կբերի՞ խաղաղության։

7or.am

Հ.Գ.։ Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնը խոսել է Ալիևի հետ ու քննարկել Ղարաբաղի խնդրի կարգավորման թեման։

Եթե հիշում եք, օրեր առաջ Փաշինյանը նույնպես զրույց էր ունեցել Բոլթոնի հետ ու շտապել էր հայտարարել, որ Ղարաբաղի հարցը չի քննարկվել։

Փաստորեն, ստացվում է, որ Բոլթոնը պաշտոնական Երևանի հետ արդեն չի քննարկում Ղարաբաղի հարցը (դա նշանակում է, որ կա՛մ նա Փաշինյանից այդ հարցում համաձայնություն ունի շուտվանից, կա՛մ Փաշինյանի համաձայնության կարիքը նա չունի, քանզի համոզված է, որ ուզածը կստանա) ու դա անում է միայն Ադրբեջանի հետ։ Կամ էլ Բոլթոնը նաև Փաշինյանի հետ է խոսել Ղարաբաղի հարցով, բայց Փաշինյանն, ինչ–ինչ պատճառներից ու հաշվարկներից ելնելով, ուզեցել է թաքցնել դա։ Բայց դե, Ղարաբաղի հարցը ասեղ չէ, որ խոտի դեզի մեջ թաքցնես։ Ինչպես ասում են, բանակցողինն ու հեռախոսազրույց ունեցողինը 40 օր է, իսկ երբեմն՝ ավելի քիչ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով