Լրիվ իդեալական վիճակ ա, ով պետք էր՝ փռվելա ասֆալտին, ով պետք էր՝ ծեփվելա պատերին

Տղե՛ք, հլը լսե՛ք, ախպերնե՛ր։
Էն որ ասում էիք է շատ հաճախ, թե բա՝
“Հո ամբողջ կյանքներս ուրիշի երկիրը չենք շենացնելու, մի քիչ դզվի երկրի վիճակը, հետ ենք գալու մեր տանն ու դռանը տեր կանգնենք, մեր երկիրը ծաղկացնենք, մեր երկրի համար աշխատենք ու արարենք…”։
Տղե՛ք, տեղյակ եք չէ՞, որ արդեն 7-8 ամիս ա մեր ու ձեր երկրի վիճակն ահագին դզվել ա, էն ձեր իմացած “խանգարողներն” էլ չեն խանգարում, էն ձեր իմացած “փայ մտնողներն” էլ փայ չեն մտնում, էն ձեր իմացած “խնամի-ծանոթ-բարեկամ” մեթոդն էլ “չի գործում”…
Լրիվ իդեալական վիճակ ա, ով պետք էր՝ փռվելա ասֆալտին, ով պետք էր՝ ծեփվելա պատերին։ Մնում ա գաք ու վայելեք իրավիճակը…
Տղե՛ք, տեղյակ եք չէ՞, որ մեր ու ձեր երկրում արդեն 7-8 ամիս ա մեր փոխարեն էլ էն ձեր իմացածները չեն որոշում կայացնում, արդեն ընդամենը 1/88 հոգի ա որոշում ինչը՝ ոնց։
Տղե՛ք, տեղյակ եք չէ՞, որ արդեն 7-8 ամիս ա մեր ու ձեր երկրում լիքը ներդրումներ են արվել ու լիքը աշխատատեղեր են բացվել, ու որ ամենակարևորն ա՝ ամեն մարդ գնահատվում ա արժանվույնս։
Տղե՛ք, մեր ու ձեր երկրում արդեն ամեն ինչ մեր ու ձեր ուզածով ա, մնում ա գաք, թև ու թիկունք լինենք իրար, մեջք-մեջքի տանք ու երկիրը երկիր սարքենք. էն երկիրը, որ գնալուց առաջ ասեցիք. “Էսի երկիր չի, էսի աբրելու տեղ չի…” ու գնացիք։
Տղե՛ք, դե բա հետ եկեք, տղե՛ք։ Եկե՛ք ձերին տեր կանգնեք, եկեք մի բան արեք էս երկրի համար։ հա՛, գիտեմ, “ամենքդ ձեր չափով արած ունեք երկրի ու ազգի համար”, համ էլ “հեղափոխության” օրերին դուք էլ ըտեղեք էիք դուխով կեպիներ դրել ու ճամփեք փակել, չէ՞։
Հը՞, տղե՛ք, մտածում եք, չեք կողմնորոշվու՞մ… ի՞նչ կա մտածելու… Հաաաաա, ըտեղ տաքուկ ա չէ՞, տղե՛ք, փողն իր գործն անում ա չէ՞, տղե՛ք։
Բան չասի, ճիշտ եք…
Լա՛վ, գոնե մի բան խոստացե՛ք, տղե՛ք, որ երբևէ կգաք, բայց ոչ ուշացած…

Արմեն Գևորգյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով