Ի՞նչն է գաղտնի պահվում ժողովրդից եւ ինչու…iravunk.com

«Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից բանակցողը, գաղտնի է պահում նույն այդժողովրդից՝ զրույցի բովանդակությունը: Ասում է, որ էթիկապես սխալ է համարում զրույցիբովանդակության մասին հասարակությանը տեղեկացնելը», – անդրադառնալով Դավոսում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը` նշում է արցախյան ազատամարտիկ,լեգենդար հետախույզռազմականհասարակական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ եւ մանրամասնում. 

«Հիմա պարզ չի. դա երկու անձանց խիստ անձնական զրույց է՞ր, որ էթիկապեսսխալ է մանրամասների մասին խոսելը, թե՞ երկու հակամարտող պետություններիղեկավարների զրույց-հանդիպում, որի զարգացումներին եւ բովանդակությանը ողջ հայություննէ սպասում: Համենայնդեպս, 1,5 ժամանոց զրույցի մասին, մենք տեղեկանում ենք օտարերկրյալրատվամիջոցներից, իսկ ամենավատթարագույնն ու ամոթալին այն է, որ արբեջանցիվերլուծաբանները արդեն խորհուրդ են տալիս Փաշինյանին լսել Ալիեւին եւ ամեն ինչ լավ կլինի.Փաստորեն, մեր ագրեսոր թշնամի երկրի բնակչությունը գիտի՞ իր ղեկավարի զրույցիմանրամասները, իսկ մենք՝ ոչ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով