Թալանել են Նոր Նորքում գործող «Նոր Զովք» սուպերմարկետը

Երեկ՝ հունվարի 30-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։20-ի սահմաններում 2 անհայտ անձինք՝ դիմակավորված, զենքի նմանվող առարկայով մտել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի  «Նոր Զովք» սուպերմարկետի նկուղային հարկում գտնվող պահեստային մաս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար և դիմել փախուստի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դիմակավորված անձինք նշված սուպերմարկետի օպերատորից հափշտակել են 1 մլն 230 հազար դրամ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով