«Երբ պատգամավոր էի, դեմ եմ քվեարկել, բայց այսօր ջանք չենք խնայում, որպեսզի Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին լինի առավել արդյունավետ». Փաշինյանի ասուլիսը Մոսկվայում.tert.am

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում ելույթ ունենալուց հետո մասնակցել է տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մամուլիսի ասուլիսին:

Լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ արդյոք վարչապետը սխալ է համարում ՀՀ նախկին իշխանությունների՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձնելու որոշումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երբ պատգամավոր էի, դեմ եմ քվեարկել ԵԱՏՄ-ին անդամակցությանը: Բայց դրանից հետո մենք բազմիցս հայտարարել ենք, որ եթե դա սխալ որոշում ենք համարում, դա դեռ չի նշանակում, որ այդ սխալի շտկման համար հարկավոր է ուղիղ հակադիր քայլեր ձեռնարկել: Այսօր փաստ է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ես չեմ կարծում, որ ռիսկային շրջադարձերն օգտակար կլինեն միջազգային հարցերում: Այսօր մեր խնդիրն է ԵԱՏՄ-ն առավել ադյունավետ դարձնելը: Նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին: Մենք ջանք չենք խնայում, որպեսզի Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին լինի առավել արդյունավետ, օգտակար և հեռանկարային»,-ասել է վարչապետը:

Իր տեսակետը հիմնավորելու համար նա օրինակ է բերել՝ հիշեցնելով, որ ժամանակին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման դեմ էր իրեն նախորդած Ջորջ Բուշ կրտսերի՝ ամերիկյան զորքերն Իրաք ուղարկելուն:

«Նախագահ դառնալուց հետո Օբաման, իր դիրքորոշման համաձայն, զորքերը դուրս բերեց Իրաքից: Դրա հետևանքը եղավ այն, որ այսօր մենք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորում ունենք»,-նշել է Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով